Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից:
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել տեղի հայ համայնքին և հոգևոր դասին՝ «Մենք մեզ բավարար ենք, Թուրքիա» արշավին միանալու և ներդրում ունենալու համար:
Էրդողանը տեղեկացրել է, որ դյուրացվել է Թուրքիայից ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու գործընթացը: Ինչպես նաև նա պատրաստակամություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնել դեղորայքով: