Հայ վերլուծաբանները և արևելագետները Թուրքիայից ներկայացնում են միայն Էրդողանին ու պատրիարքին: Դա երկար կտևի, բայց հիմա ընդմիջելով. հացադուլի 288-րդ օրը մահացավ թուրքական ձախ հեղափոխական Գրուփ Յորումի երաժիշտ Հելին Բյոլեքը: Խմբի որոշ անդամներ բանտարկված են, թուրքական կառավարությունը խմբին մեղադրում է Հեղափոխականների ազատարար ճակատի (DHKP/C) հետ կապված լինելու համար: «Արագ մահ» ակցիան շարունակում է Իբրահիմ Գյոքչեքը՝ կառավարությունից պահանջելով ազատել բանտարկված գործընկերներին, դադարեցնել գրաքննությունը:
Bize ölüm yok!
Bu yürek hiç durmayacak
Bu yürek hiç susmayacak.
Մեզ մահ չկա՛:
Այս սիրտը չի կանգնելու,
այս սիրտը չի լռելու:
Երաժիշտների քաղաքական պայքարին ֆեյսբուքում անդրադարձել է գիտաշխատող, աղբյուրագետ Գայանե Այվազյանը։
https://www.youtube.com/watch?v=zRVPaXyw_5E
Թուրքական Grup Yorum խմբի երաժիշտ Հելին Բոլեքը մահացել է տևական հացադուլից հետո։ «288 օր տևած մահացու հացադուլի հետևանքով Grup Yorum-ի անդամ Հելին Բոլեքը նահատակ դարձավ», – ասվում է թվիթերում խմբի պաշտոնական էջի տարածած հայտարարության մեջ։
Խմբի անդամներ Մուստաֆա Կոչակն ու Իբրահիմ Գյոքչեքը ևս հրաժարվում են սննդից՝ պահանջելով դադարեցնել խմբի համերգների արգելքը, ճնշումներն ու ազատ արձակել խմբի դատապարտված անդամներին։
«Միակ բանը, որ Հելինն ուզում էր, իր երգերն ազատորեն երգելն էր։ «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության ֆաշիզմն է պատասխանատու նրա մահվան համար», – ասվում է Grup Yorum-ի հայտարարության մեջ։
Հիմնադրման ժամանակներից՝ 1985 թվականից, տարբեր կազմերով հանդես եկող խումբը 23 ալբոմ է թողարկել։ 2016 թվականից Թուրքիայի իշխանություններն արգելում են խմբի համերգները՝ մեղադրելով Թուրքիայում, Միացյալ Նահանգներում ու Եվրոպական միությունում ահաբեկչական համարվող DHKP-C մարքսիստական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։
https://www.youtube.com/watch?v=FNoeV9HuR-M
Grup Yorum-ը ղեկավարում է Ստամբուլի Օքմեյդանի շրջանում գտնվող «Իդիլ» մշակութային կենտրոնը, որում վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան 10 ոստիկանական գրոհ է եղել։ Այդ գրոհների հետևանքով ավելի քան 30 մարդ է ձերբակալվել, այդ թվում խմբի 7 անդամներ, որոնք մինչև այժմ կալանքի տակ են։
Հիշեցնենք, որ Բյոլեքն ու Գյոքչեքը ձերբակալվել էին 2019-ի սկզբին։ Բյոլեքն ազատ էր արձակվել 2019-ի վերջում, բայց շարունակում էր հացադուլը, Գյոքչեքին ազատել են 2020-ի փետրվարին՝ բժշկական ցուցումների հիման վրա։ Մարտի 11-ին երկուսն էլ նորից ձերբակալվել ու տեղափոխվել են Ստամբուլի Ումրանիե շրջանի ուսումնական-հետազոտական հիվանդանոց։ Նրանց ազատ են արձակել մարտի 16-ին։
Grup Yorum-ի ընկերների մարտի 19-ին հրապարակած հայտարարության մեջ ասվում էր, որ Մուսթաֆա Կոջակը տեղափոխվում է Իզմիրի Կիրկլար բանտ, որտեղ որոշում է «մահացու ծոմի» անցնել։
Անցյալ ամիս Թուրքիայի Ներքին գործերի նախարարն ասել էր, որ կլսի երաժիշտների պահանջները, եթե նրանք ավարտեն իրենց ծոմապահությունը: Խմբի խոսնակ Շեհեր Ադգուզելը պնդեց, որ հացադուլները կշարունակվեն. «Մենք չենք վստահում նախարարությանը: Մենք չենք դադարեցնի մահացու ծոմը, մինչև մեր պահանջները չկատարվեն»։
https://www.youtube.com/watch?v=zRVPaXyw_5E