Թուրքիայի ներխուժումը Ռոջավա։․ Տասներորդ օր։ Նախորդ օրվա իրադարձությունների համառոտ ամփոփում․
— Սերեկանիեն (Ռաս-էլ-Այն, խմբ․) առաջվա պես շրջափակման մեջ է, ամբողջ օրը քաղաքի փողոցներում կռիվներ էին։ Պահապանները դիմադրում են արդեն տասը օր։ Թել Թեմիրի մոտ ևս մարտեր են, քրդերը պատասխան հարձակումների են դիմում՝ թուրքերին հնարավորություն չտալով գրավել քաղաքի մատույցները։ Բախման գծի և քաղաքի միջև ընկած հատվածը 10-15կմ է։ Թել Աբյադի մոտակայքում թուրքերն ու իրենց վստահորդները ևս մի քանի գյուղ են գրավել։
— Քրդերը հաղորդում են թուրքական ուժերի կողմից ֆոսֆորի կամ քիմիական զենքի կիրառման մասին։ Այնտեղի մարդիկ ու նրանք, ում հետ ես կապի մեջ եմ, հաստատում են։
— ԱՄՆ-ի ու Թուրքիայի բանակցությունների արդյունքում հնգօրյա հրադադար հաստատվեց։ Այն սկսվել է այսօր։
— Այդ հինգ օրերի ընթացքում ԱՄՆ-ի ու Թուրքիայի պահանջով քրդերը պետք է լքեն սահմանի գծով 30կմ խորությամբ զոնան։ Երեքշաբթի օրը Թուրքիան մտադիր է վերսկել ռազմական գործողությունները քրդերի չհեռանալու դեպքում։
ԱՄՆ սենատոր Մարտին Հայնրիխն այս թեմայով դիպուկ է արտահայտվել․
«Այդ այսպես կոչված հրադադարի ժամանակ քրդական ուժերն ու իրենց ընտանիքները անհնար ընտրության առաջ են կանգնում․ լքել սեփական տները կամ էթնիկ զտում։ Թուրքիայի գործողությունների պատճառով մենք պետք է լրջորեն վերանայենք այդ երկրի դերը ՆԱՏՈ-ի կազմում և ցանկացած տեսակի զենքի հետագա վաճառքի հարցը»։
— Սիրիայի ժողովրդավարական ուժերի (ՍԺՈւ) հրամանատարությունն ու մի շարք քուրդ քաղաքական գործիչներ արդեն հասցրել են հայտարարել, որ չեն պատրաստվում լքել զոնան։ Չէ որ դա փաստացի օկուպացիայի և էթնիկ զտումների առաջարկ է, միայն թե առանց մարտերի։
Հեռանկարները անհեթեթ են։
Եթե իհարկե քրդերը համաձայնեն, փաստացի իրենց հյուսիսում էթնիկ զտումից հետո կստանան «Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության նման մի բան»։ Չհամաձայնելու դեպքում վերջնականապես կջախջախվեն թուրքերի ու ռեժիմի կողմից՝ Էրդողանի ու Պուտինի համաձայնությունների միջոցով։
Ի դեպ, [հրադադարի] պայմանագրով քրդերից նաև պահանջվում է հրաժարվել ծանր զենքից։ Սրա հետ նույնպես նրանք իհարկե չեն համաձայնի։
Ընդհանրապես ԱՄՆ/Թուրքիան և Ռուսաստան/Ասադը Ռոջավայի հարցում կարծես վատ ոստիկան ու լավ ստիկան լինեն։ Դասական։
— Հնգօրյա հրադադարի որոշման հետ Էրդողանի համաձայնության Թրամփն անդրադարձավ իր համար արդեն տիպիկ դարձած ոճով․
«Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ու շնորհավորել նախագահ Էրդողանին։ Նա իմ ընկերն է։ Եվ ես ուրախ եմ, որ մեզ մոտ խնդիրներ չառաջացան։ Եթե անկեղծ լինեն, նա իրոք հիանալի առաջնորդ է։ Նա կոշտ մարդ է, ուժեղ մարդ է։ Եվ ճիշտ բան է արել։ Մենք դա գնահատում ենք ու կգնահատենք ապագայում»։
— Ոմ զարմացրել է բանակցությունների փաստը։ Նայեք, բանակցություններ միշտ էլ լինում են։ Նույնիսկ Իսլամական Պետության հետ էին երբեմն բանակցում։ Իսրայելը միշտ խոսում է Համասի հետ և այլն։
Դա մարդկանց տեսակի բնութագրական գիծն է՝ ամեն դեպքում փորձել համաձայնության գալ։ Այլ բան է, որ համաձայնության մեջ սովորաբար հաղթող ու պարտվող կողմեր են լինում։ Եվ հիմնականւմ ոչ ոք չի ուզում պարտված կողմը լինել։
Այդ իսկ պատճառով բանակցությունները ոչ միշտ են ցանկալի արդյունքի բերում, երբեմն էլ փակուղի են տանում։
Կորուստներ
Սիրիայի Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով քրդական կողմից 224 զոհ է եղել։ Ռեժիմի ուժերից զոհվել է 5 մարդ։ Թուրքերը 183 վստահորդ և 10 շարքային զինծառայող են կորցրել (ընդունում են միայն 4-ը)։ Քաղաքացիականների շրջանում զոհերի թիվը հարյուրի սահմաններում է։ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հաղորդում է ավելի քան 700 զոհված կամ գերեվարված քրդերի մասին։ Տարածաշրջանը լքել է ավելի քան 300 000 բնակիչ։
Տվյալները ճիշտ են 18.10.19 առավոտվա դրությամբ։
Յիգալ Լևին
աղբյուր՝ ֆեյսբուք