Կյանքում ինձ հաճույք պատճառող բաներից մեկը չափազանցությունն է: Ինձ դուր են գալիս չափից դուրս բաները: Ինձ դուր է գալիս չափն անցած պահվածքը: Չափը չճանաչող լեզուն: Չափից դուրս բռնությունը: Դա զվարճալի է։ Հետաքրքիր։ Հուզիչ: Ինձ դուր է գալիս, երբ բնությունը չափերն անցնում է: Սիրում եմ բնական աղետները: Բոլոր այս բնական աղետները, որ տեղի են ունենում: Ես չափազանց սիրում եմ դրանք: Չեմ կարողանում բավարարվել դրանցով: Օ՜, երբ բնությունը գժվում է, իրերն էս կողմ էն կողմ է շպրտում, վախեցնում մարդկանց, ոչնչացնում նրանց ունեցվածքը․․․ ես բեսամթ երջանիկ եմ: Ես դրան այսպես եմ նայում․ դարեր շարունակ մարդն արել է հնարավոր ամեն ինչ` բնությունը ոչնչացնելու, պղծելու, բնությանը միջամտելու համար: Անտառահատումներ, լեռների՝ շերտ առ շերտ հանքահարում, մթնոլորտի թունավորում, օվկիանոսներից ձկների գերորս, գետերի ու լճերի աղտոտում, ջրավազանների ու ջրատարների ավիրում: Եվ երբ բնությունը պատասխան հարված է հասցնում, խփում մարդկանց գլխին, քացով՝ ձվերին, ես վայելում եմ։
Մարդ արարածների նկատմամբ ես բացարձակապես կարեկցանք չունեմ։ Ընդհանրապես։ Ու կապ չունի՝ ինչ տեսակի խնդիրների են նրան բախվում՝ բնակա՞ն, թե՞ մարդածին։ Ես միշտ հուսով եմ, որ ամեն ինչ ավելի կվատանա։ Իսկ դո՞ւք։ Չկա՞ ձեր մեջ մի մաս, ձեր մի մասնիկը, որ թաքուն հույս է փայփայում, որ ամեն ինչ կվատանա։ Երբ հեռուստատեսությամբ մեծ հրդեհ եք տեսնում, հույս չեք ունենո՞ւմ, որ այն կտարածվի, որ լրիվ դուրս կգա վերահսկողությունից ու վեց երկրներ կվառի։ Դուք հրշեջների կողմից չեք, չէ՞։ Նկատի ունեմ․․․ չեմ ուզում, որ նրանք տուժեն, կամ նման մի բան, բայց չեմ ուզում, որ մարեն հրդեհս։ Դա ի՛մ հրդեհն է։ Բնությունն է՝ ցուցադրում է իրեն ու զվարճանում։ Սիրում եմ հրդեհներ։
Գիտե՞ք էլ ինչն եմ սիրում։ Կենտրոնական Ամերիկայի գարնանային ջրհեղեղները։ Հրաշալի՞ չեն։ Ժամացույցի պես են աշխատում կենտրոնական Ամերիկայի գարնանային ջրհեղեղները։ Ամեն տարի նույն պատմությունն է․ ևս մեկ ջրհեղեղ՝ նույն վայրում, նույն մարդկանցով, նույն գետի ափերին։ ՆՈՒՅՆ ՄԱՐԴԻԿ։ Եվ այդ մարդիկ չեն տեղափոխվում։ Ու չեն էլ տեղափոխվելու։
Նրանք վերանորոգում են, ներկում, գորգեր կախում, պատին՝ պաստառներ ու վերադառնում նույն տուն՝ գետի մոտի ջրհեղեղային հարթավայրում։ Հետո զարմանում են, թե ինչու է տատին չորրորդ անգամ լողում՝ թութակը գլխին։ Նորից ու նորից։ Չորրորդ անգամ։ Էս մարդիկ ուղեղ չունեն։ Բարդ է նրանց կարեկցել։ Նույն մարդիկ։ Ամեն տարի։ Նույն թիանավերով փրկում են հավերին։ Սա ի՞նչ կյանք է, իմ արև։ «Դե․․․ մեր երեխաներին այստեղ դուր է գալիս»։ Լո՞ւրջ։ Ինչը՞, ձորակները՞։ Եվ այդ ամենը հեռարձակվում է TV-ով, ու հաղորդավարն ասում է․ «Արդեն երեք ամիս է անդադար անձրև է գալիս։ Հողն այլևս ի զորու չէ ներծծել ջրերը։ Գետի մակարդակն ավելի բարձր է, քան վերջին երկու դարերի ընթացքում։ Պատվարները քշել տարել է»։ Ու ես հույս ունեմ, որ անձրևը կշարունակվի ու կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի, կանձրևի ու անդադար կանձրևի հինգը տարի շարունակ։ Հետո տասը տարի ամպամած կլինի՝ մեկընդմեջ տեղումներով։ Գետն այլևս չի վերադառնա իր սկզբնական հունին։ Ու լրիվ նոր գետ կդառնա։ Ու երեք նահանգների սահմանները ստիպված կլինեն փոխել։ Ու բոլոր քարտեզներն ու ատլասները վերանկարվեն ու վերատպվեն։ Ու ոչ մեկի բազմոցն այլևս չի չորանա։ Տարիներ շարունակ ամեն նստելուց չմփոցի ձայն կգա։ «Դեն, Լինդա, համեցեք, նստեք։ Չլմփ, չլմփ»։ Ինձ դա դուր է գալիս։
Ես հետաքրքիր տղա եմ։ Միշտ հույս ունեմ, որ ինչքան էլ փոքր լինի սկզբնական խնդիրը, այն կաճի, կհասնի ավելի ու ավելի մեծ մասշտաբների ու դուրս կգա վերահսկողությունից։ Հստակ օրինակ կբերեմ։ Ասենք, ջուրը ճեղքում է Լոս-Անջելեսի կենտրոնն ու հեղեղում էլեկտրական ենթակայանները՝ անջատելով երթևեկության լույսերն ու կաթվածահար անելով ողջ քաղաքը, և փրկարարները չեն կարող տեղ հասնել ։ Միաժամանակ մեկամսյա տապ է սկսվում՝ գլոբալ տաքացման ալիք, օդորակիչները, իհարկե, չեն աշխատում ու մաքուր ջուր չկա։ Սկսվում է խոլերայի, ջրծաղիկի ու դիզենտերիաի բռնկում, հազարավոր մարդիկ մեռնում են փողոցներում։ Իսկ մինչև մեռնելը մակաբույծներն ուտում են նրանց ուղեղը։ Նրանք լրիվ գժվում և հարձակվում են հիվանդանոցների վրա։ Բուժհաստատությունները չեն կարողանում սպասարկել բոլոր տուժածներին։ Մարդիկ սկսում են բռնաբարել բուժաշխատողներին ու հրդեհել հիվանդանոցները։ Կրակից նրանք էլ ավելի են գժվում և հարձակվում են սոցաշխատողների ու աղբահանների վրա։ Մեծ քամի է բարձրանում, հրդեհը տարածում է ամբողջ քաղաքով։ Մարդիկ, որոնք դեռ առողջ են, կատաղում են հիվանդների վրա և սկսում խաչել նրանց՝ գամել սյուններին, կախել տռուսիկներից և այլն։
Հետո բոլորը կռեկ ու PCP են ծխում, երթով գնում դեպի քաղաքապետարան, ցցի հանում քաղաքապետին, խեղդում նրա կնոջն ու հերթով բռնաբարում Լարի Ֆլինտի արձանը։ Եվ հենց այդ պահին, հենց այդ պահին սկսում է թվալ, որ ամեն ինչ շուտով դուրս կգա վերահսկողությունից։ Բոլորը խուճապի են մատնվում ու փորձում միաժամանակ լքել քաղաքը, տրորում իրար փողոցներում, վայրի շներն ուտում նրանց դիակները և ընկնում մյուսների հետևից։
Շները մեկը մյուսի հետևից բռնում են ծերերին ու դանդաղաշարժներին, որովհետև նրանք արագ գոտի էին եկել, որտեղ չպետք է լինեին։ Սիկտիր եղի արագ գոտուց, եթե ծեր ես կամ դանդաղաշարժ, աջ կողմ քաշվիր, քաշվիր աջ կողմ։ Իսկ հաջողակները, որ կարողանում են լքել քաղաքը, տեսնում են, որ հսկայական կայծերը կրակին են մատնել նաև արվարձանները։ Հազարավոր նույնատիպ տներ նույնատիպ կրակներով ու նույնատիպ ծխով սպանում են բոլոր նույնատիպ մայրիկներին ու նրանց նույնատիպ երեխաներին՝ Ջեյսոն ու Ջենիֆեր անուններով։
Կրակը տարածվում է դեպի ֆերմաներ, որոնք ինտենսիվորեն վառվում են 425 աստիճանի տակ՝ ստեղծելով միլիոնավոր խորոված կարտոֆիլներ։ Ու ֆերմաների այրվելու հետ հազարավոր ամբարներ են բռնկվում՝ պայթեցնելով մետամֆետամինային լաբորատորիաները։ Մետամֆետամինային քիմիկատները լցվում են գետեր ու հասնում վայրի կենդաներիներն, որոնք խմում են այդ ջուրն ու տարվում սփիդերով։ Արջերն ու գայլերը ամֆետամիններից ոգևորված շրջում են քաղաքամերձ հատվածներով ու մարդկանց փնտրում, որ ուտեն, չնայած առանձնապես սոված չեն։
Հետո կրակը տարածվում է դեպի անտառներ ու անտառները սկսում են կատաղի այրվել։ Հարյուրավոր էլֆեր, տրոլլեր ու փերիներ վազում են անտառից դուրս ու գոռում․ «Բեմբին սատկել է, Բեմբին սատկել է»։ Ու նա իրոք սատկել է։ Իրոք։ Վերջապես այդ փոքրիկ վիժվածքը սատկել է։ Հարյուրավոր տարածքային հրդեհներ միավորվում են՝ վերածվելով միջնահանգային դժողքի։ Ամերիկայի բոլոր 12 արևմտյան նահանգներն անվերահսկելիորեն այրվում են, բացի Յութան, որտեղ մորմոններն արգելել էին կրակի մուտքը։ Հրդեհը տարածվում է դեպի Մեծ հարթավայրեր՝ բովելով ցորենն ու տապակելով կենդանիներին, ինչի արդյունքում առաջանում են․․․ համբուրգերներ իհարկե։ Հետո այն անցնում է Միսիսիպի ու սլանում դեպի Հարավ՝ ոչնչացնելով պահեստները, կասեցնելով Լինչի դատասնանները, սպանելով միլիոնավոր մարդկանց։
Հետո այն թեքվում է դեպի հյուսիս-արևելք ու ընթանում դեպի Վաշինգտոն, որտեղ Ջորջ Բուշը չի կարողանում որոշել արտակարգ է այս իրավիճակը, թե ոչ։ Չի կարողանում որոշել։ Չգիտի։ Դա դժվար աշխատանք է, գիտեք։ Չի կարողանում որոշել, որովհետև Դիք Չեյնին բանտում է։ Եվ Բուշը որոշում է նիրհել։ Իր դատարկ անուղեղ գլուխը դնում է իր փոքրիկ բարձին, որը մայրն էր նվիրել Սուրբ ծննդյան առիթով, ու ննջում։
Կրակը շարժվում է դեպի Ֆիլադելֆիա, բայց շաբաթ-կիրակի է, իսկ Ֆիլադելֆիան փակ է շաբաթ-կիրակի։ Այսպիսով, հրդեհը գնում է դեպի Նյու֊Յորք, որտեղ նյույորքցիները կրակին ասում են՝ սիկտիր․ «Սիկտիր եղիր այստեղից»։ Եվ նա լինում է․․․ Փոխարենը այրում է Լոնգ Այլենդն ու Կոնեկտիկուտը՝ սպանելով բոլոր հարուստ սպիտակ չաթլախներին ու ամբողջությամբ վերացնելով նրանց չարիքը՝ գյոթվերան գոլֆի դաշտերը։ Ու մինչ այս ամենը կատարվում է, Կանադան հողին է հավասարվում, բայց ոչ ոք չի էլ նկատում։
Այժմ ամբողջ Հյուսիսամերիկյան մայրցամաքն այրվում է, արտադրելով հսկայական վերընթաց ջերմային հոսանքներ ու ստեղծելով ցիկլոնային հրդեհային մակրոհամակարգ, որը ձևավորում է կիսագնդային մեգա փոթորիկ, ճեղքում մթնոլորտի մոլեկուլային կառուցվածքն ու փոխում բնության օրենքները։
Կրակն ու ջուրը միավորվում են։ Բոցավառվող անձրևի այրվող ամպերը շարժվում են վերև։ Գամմա ճառագայթներն ու արեգակնային քամիներն այրում են իոնոլորտը, ստեղծելով իոնացված պլազմայի հսկայական ամպեր։ 20 միլիոն մղոն երկարությամբ շանթերը սկսում են առկայծել Հյուսիսային բևեռից։ Երկինքը լցվում է կանաչ ժեխով, տարածություն-ժամանակը բաժանվում է երկու մասի։ Տիեզերքում հսկայական ճեղքվածք է բացվում, որից թափվում են անցյալի բոլոր մեռած մարդիկ․ Բեյբ Ռութը, Գրաուչո Մարքսը, Դեյվի Քրոքեթը, Թայնի Թիմը, Փորքի Փիգը, Հիտլերը, Ջենիս Ջոպլինը, Ալան Լադենը, իմ քեռի Դեյվը, քո քեռի Դեյվը։
Բոլորի քեռի Դեյվերը։ Ճեղքից ընկնող մեռած քեռի Դեյվերի անվերջ հոսք։ Ու բոլոր մեռած քեռի Դեյվերը հավաքվում են դրախտի խոհանոցային սեղանի շուրջ, կպցնում են գլանակներն ու զրույցի բրնվում։ Հիշում են, որ իրենք երբեք արձակուրդ չեն ունեցել։ Որ ծնողներն իրենց չէին սիրում։ Որ զավակներն անշնորհակալ էին։ Պատմում են, թե ինչպես է կառավարությունն իրենց փողով գցել, իսկ իրենք թաղվել էին գործի մեջ։ Ասում են, որ ամեն ինչ հրեաներին է պատկանում, որ սևերի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա։ Ու ամբողջ ատելությունն ու դառնությունը թափվում է այս մարդկանցից ու հեղուկ ատելության մեծ ավազան ձևավորում։ Հեղուկ ատելության ավազանը սկսում է պտտվել։
Պտույտ առ պտույտ այն ֆռռում է ավելի ու ավելի արագ։ Ու ինչքան արագ է պտտվում, այնքան ավելի է մեծանում։ Ավելի ու ավելի արագ, ավելի ու ավելի մեծ՝ այնքան, մինչև ատելության պտտվող ավազանը տիեզերքից մեծ է դառնում։ Հետո այն հանկարծակի պայթում ու վերածվում է տրիլիոն փոքր աստեղերի։ Ու յուրաքանչյուր աստղ տրիլիոն մոլորակ ունի, ու յուրաքանչյուր մոլորակ տրիլիոն քեռի Դեյվ ունի։ Ու բոլոր քեռի Դեյվերը լավ աշխատանք ունեն, հիանալի տեսողություն ու հարմար կոշիկներ։ Նրանք հրաշալի սեռական կյանքով են ապրում և վայելում անվճար բուժօգնությունը։ Նրանք համացանցից գլուխ են հանում։ Երեխաները մտածում են, որ նրանք վերջն են, ու բոլոր քեռի Դեյվերը սիրում են իրենց հարևաններին։ Ու ամեն շաբաթ, առանց բացառության քեռի Դեյվը լոտո է շահում։ Հավիտյանս հավիտենից, մինչև ժամանակների ավարտը յուրաքանչյուր քեռի Դեյվ ունի շահող տոմս։ Ու քեռի Դեյվը վերջապես երջանիկ է։ Հիմա տեսնու՞մ եք, թե ինչու եմ սիրում, երբ բնությունը հաշիվներ է մաքրում մարդկանցից։
Ջորջ Քարլին
հատված՝ Life is worth losing ներկայացումից (2005թ․)