Ի դեպ, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան դեպքում նրա ամենաօրինական իրավահաջորդը հարազատ հորեղբայրն է՝ Կիմ Փյոնգ Իլը։
Նա ԿԺԴՀ աստվածային հիմնադիր, երկաթե գեներալիսիմուս Կիմ Իլ Սոնգի միակ կենդանի որդին է։ 65 տարեկան է։ 70-ականներին թագաժառանգ դառնալու քաշքշուկներում պարտվել է չափից դուրս թեթևամտության, խնջույքների սովորության, և կանանց նկատմամբ՝ անգամ Կիմ դինաստիայի համար անսովոր մոլեգին կրքի պատճառով։ Ժառանգորդ է դարձել նրա եղբայր Կիմ Չեն Իրը՝ հայրն այժմյան առաջնորդի, ով անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրաններից։
Շառից-փորձանքից հեռու, հորեղբայրն ուղարկվել է դիվանագիտական գծով․ դեսպան է եղել Եվրոպական մի քանի երկրներում, ի վերջո՝ Չեխիայում։ Ոչ մեկի հետ առանձնապես չի շփվել, ապրել է իր հաճույքներով, ինչքանով որ դա հնարավոր է պահնորդական բաժնի ակնածական գայլախեղդերի հսկողության տակ, ովքեր Փհենյանի հրամանով պատրաստ են վայրկյանական կտրել կլիենտի վիզը։ Անցյալ տարվա նոյեմբերին նրան վերադարձնում են հայրենիք։
Նրա պլյուսներից է այն, որ ԿԺԴՀ աստվածային հիմնադրի հարազատ որդին է, նման է նրան։ Մինուսներից է այն, որ աջակցության հենքեր չկան, թուլամորթի համբավ ունի։ Դրա համար էլ ԿԺԴՀ անհետացած առաջնորդի քույրը՝ 32-ամյա Կիմ Յո Ջոնգը դեռևս ավելի ուժեղ է թվում գահի համար պայքարում։ Բայց նա մինուսներ ունի․ լիովին թավ հյուսիսկորեական էլիտան դժվար կընդունի կնոջը գահի վրա։ Խնդիրներ կան նաև բանակի և հատուկ ծառայությունների վերահսկողության հետ կապված։
Այնուամենայնիվ, պայքար գուցե և չլինի․ Սեուլում պնդում են, որ Կիմ Չեն Ընը ողջ է և առողջ։ Չնայած, գրողը տանի, կորել է ապրիլի 11-ից։
Վասիլի Գոլովնին, լրագրող, Տոկիո
աղբյուրը՝ ֆեյսբուք