Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելացել է 162-ով և հասել 2 հազար 581-ի: Նոր դեպքերի թիվն աճել է 335-ով՝ հասնելով 5 հազար 606-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք։
Մահվան դեպքերի վերաբերյալ Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 70-ի։
Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 45 հազար 822 է: