Դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։
64-ամյա Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։
Այս գործով կալանավորված է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։