Հայ֊ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների արդյունքում տուժել են նաև խաղաղ բնակիչներ երկու կողմերից։ Հուլիսի 12-ից սկսած փոխհրաձգության արդյունքում տուժել են հատկապես Ադրբեջանական Դոնդար Գուշչու և Աղդամ գյուղերը, հայկական Այգեպար և Չինարի գյուղերն ու Բերդ քաղաքը։ 7 տուն Դոնդար Գուշչուում և ևս 2-ը Աղդամում այլևս բնակելի չեն։ Հայաստանյան գյուղերում հրետանակոծությունից տուժել են տասնյակ տներ և հասարակական նշանակության շինություններ։
Հուլիսի 14-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայկական զինված ուժերին մեղադրել է Դոնդար Գուշչու գյուղի հրետանակոծության մեջ։ «Հուլիսի 14-ի առավոտից Թովուզի շրջանի Աղդամ և Ալիբեյլի գյուղերի ուղղությամբ կրակում են խոշոր տրամաչափի զենքերով և հրետանային սարքավորումներով», – ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
լուսանկարները՝ Մեյդան TV
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցվել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին։ Առաջարկվում է հրատապության կարգով 25 միլիոն դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին և գույքագրման ու գնահատման աշխատանքային խմբի վերհանած արդյունքների հիման վրա հնարավորություն ստեղծել արագ վերականգնել հասցված վնասը։
լուսանկարները՝ Հետք