հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Նավալնին դուրս է եկել կոմայից

Նավալնին դուրս է եկել կոմայից

Բեռլինի Շարիտե հիվանդանոցը հաղորդում է, որ ռուսական ընդդիմության առաջնորդ, Պուտինի գլխավոր ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնուն հանել են արհեստական կոմայից և անջատել արհեստական շնչառության սարքից։ Նավալնին արդեն արձագանքում է իրեն ուղղված դիմումներին։ Բժիշկները դեռևս չեն բացառում հնարավոր երկարատև ազդեցությունները Ալեքսեյ Նավալնու առողջության վրա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում։ Նավալնուն կոմայի մեջ տեղափոխել են Օմսկի համար մեկ հիվանդանոց։ Նա դաշնակիցները վստահ են, որ առողջության կտրուկ վատթարացման պատճառը թունավորումն է։ Օմսկի հիվանդանոցի բժիշկները ընդդիմադիր գործի մոտ նյութափախանակության խանգարում են ախտորոշել՝ առանց մանրամասնելու դրա պատճառը։ 

Նավալնու ընտանիքը պահանջում էր թույլտվություն տրամադրել արտերկրում բուժման համար։ Գերմանիայից ժամանած բժիշկներին Օմսկի հիվանդանոցը տեղափոխման թույլտվություն չէր տալիս՝ դա բացատրելով Նավալնու վիճակի ծանրությամբ։ Օգոստոսի 22-ին, սակայն, հաջողվեց հատուկ ինքնաթիռով Նավալնուն տեղափոխել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց։

Սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ ըստ հետազոտությունների արդյունքների Նավալնու օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբի տոքսին։