Դեկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142928 դեպք, որոնցից 119147-ն` առողջացած, 2372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20812 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 532527 թեստավորում:
Այսպիսով, Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ կատարվել է 2302 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 584 նոր դեպք: Ունենք 1498 առողջացած և 28 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է: