Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը հավանության է արժանացրել Covid-19-ի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութը։
Վակցինացիան կսկսվի արդեն մյուս շաբաթվանից, առաջինը կպատվաստվեն մեծահասակները և փակ տեսակի հաստատությունների խնամակալության տակ գտնվող անձինք։
Բրիտանիան պատվաստանյութի 40մլն դոզա է պատվիրել՝ 20մլն մարդու համար։
«Օգնությունը ճանապարհին է», – թվիթերի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար Մեթ Հենքոքը։
https://twitter.com/MattHancock/status/1334030049788518401
MHRA-ի արդյունքների համաձայն, Pfizer/BioNTech պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցում է 95 տոկոսը։ Այն մշակման գործընթացի մեկնարկից մինչև լայնամասշտաբ օգտագործման փուլ ճանապարհն անցել է ռեկորդային կարճ ժամանակում՝ 10 ամիս։ Պրեպարատների համար այդ ճանապարհը տևում է միջինում 10 տարի։