Նոյեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 121 979 դեպք, որոնցից 88 388-ն` առողջացած, 1870-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Այսպիսով` երեկ կատարվել է 3796 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1520 նոր դեպք: Ըստ հաղորդագրության՝ ունենք 8319 առողջացած և 31 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 478 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31 243 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 475 986 թեստավորում: