Բելառուս գործարար և ընդդիմադիր Վալերի Ցեպկալոն խոստացել է 11 միլիոն եվրո վճարել ուժային կառույցների աշխատակիցներին կամ քաղաքացիական ակտիվիստներին, որոնց կհաջողվի ձերբակալել «N1 հանցագործին»՝ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Ցեպկալոյի խոսքերով, պլանը իրագործելու նպատակով հատուկ տեխնոլոգիա է մշակվել․ յուրաքանչյուր ոք կարող է գումար փոխանցել այդ նպատակով։ Նվիրատվությունները կմնան մարդկանց հաշիվներին մինչև և կփոխանցվեն հատուկ հաշվեհամարին Բելառուսի նախագահի ձերբակալելուց միայն հետո։
Գումարի փոխանցումը ապահովագրված է եվրոպական օրենսդրությամբ, ընգծել է ընդիմադիրը։
«Լիահույս եմ, որ այս անգամ կհաջողենք։ Համոզված եմ, որ համակարգում շատ են ազնիվ, սկզբունքային մարդիկ, որոնց համար ժողովրդին, օրենքին ծառայելը դատարկ բան չէ»։ Նա շեշտել է նաև, որ Լուկաշենկոն՝ մարդկության դեմ բազմաթիվ հանցանքներ է գործել։
Երկու օրում 225 մարդ 126 000 եվրոյի նվիրատվություն են կատարել։
Վալերի Ցեպկալոյին 2020 թվականին չգրանցեցին որպես նախագահի թեքնածու։ Նա լքել է երկիրը, երբ իր դեմ նախաքննաքան գործողություններ սկսեցին իրականացնել։ Բելառուսում որոշ ժամանակ մնաց կինը՝ Վերոնիկա Ցեպկալոն, ով մասնակցում էր Սվետլանա Տիխանովսկայի ընտրարշավին։
Ցեպկալոն միջազգային հետախուզման մեջ է և գտնվում է Ուկրաինայում։