Կիևի զբոսայգիներից մեկում կախված են գտել «Ուկրաինայում բելառուսական տուն» ՀԿ-ի ղեկավար Վիտալի Շիշովին։ Իրավապահների վարկածներից մեկը «ինքնասպանության» տակ քողարկված սպանությունն է։
Իրավապաշտպանի ծանոթների խոսքերով՝ նա հաճախ էր նկատում, որ առավոտյան վազքի ժամանակ իրեն հետևեն։ Երբեմն էլ ինչ-որ կասկածելի անձինք մոտենում էին իրեն և իր ընկերուհուն՝ փորձելով խոսակցություն սկսել։
Կառույցը երեկ իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Շիշովը առավոտյան գնացել է վազելու և կապի դուրս չի եկել։ Ըստ դիտարկող տեսախցիկների՝ նա 9:00-ի սահմաններում դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ Իր սովորական վազքուղու տարածքում նրան չեն գտել։
«Ուկրաինայում բելառուսական տուն»-ը իրավապաշտպան կազմակերպություն է, որն աջակցություն է ցուցաբերում Բելառուսի՝ Ուկրաինա փախած քաղաքացիներին։