Ռուսական Գազպրոմի հետ պայմանավորվածությունների բացակայության ֆոնին Մոլդովան պայմանագիր է կնքել Լեհաստանի հետ՝ 1 միլիոն խ․մ․ գազ մատակարարման մասին։ Սա առաջին անգամն է պատմության մեջ, երբ Ռուսաստանը չէ գազ մատակարարելու Մոլդովային։
«Փորձնական գնման նպատակը գազի ներմուծման այլընտրանքային աղբյուրների թեսթավորումն ու գազի մատակարարման համակարգում ծածր ճնշման հավասարակշռումն են», – նշված է Մոլդովայի կառավարության կայքում։ Լեհաստանից սպասվող գազի գինը չի հիշատակվում։
Մոլդովայի ենթակառուցվածքային և տարածաշրջանային զարգացման նախարար Անդրեյ Սպընուն ֆեյսբուքում գրել է, որ գազի մատակարարման մասին առաջարկներ են ստացել 7 ընկերություններից։ Միևնույն ժամանակ նա հավաստաիացնում է՝ Գազպրոմի հետ բանակցությունները շարունակվում են, և իրենք ակնկալում են պայմանավորվել երկարաժամկետ մատակարորւմների մասին։
Գազի մասին պայմանագիրը Ռուսաստանի և Մոլդովայի միջև ստորագրվել է 2000-ականներին և մի քանի անգամ երկարաձգվել է։ Այն լրանում է նոյեմբերին։ Մոսկվայի և Քիշնևի միջև վերջին բանակցություններն անարդյունավետ էին։ ՌԴ-ն 25% զեղջ է առաջարկել՝ 709 միլիոն դոլարի պարտքը մարելու պայմանով։ Մոլդովան մերժել է առաջարկը, ինչին ի պատասխան Գազպրոմը սպառնացել է դադարեցնել մատակարարումը։
Գազի դեֆիզիտի պատճառով հոկտեմբերի 22-ից Մոլդովայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով «Մոլդովգազը» խնդրում է բնակյչությանը տնտեսել գազը։
Այժմ ռուսական գազի գինը Մոլդովայի համար 790 դոլար է հազար խ․մ․ համար, անցյալ տարի այն կազմում էր մոտ 150 դոլար։