Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է Արցախի օմբուդսմենը։
On February 11, at around 5:50 am, Azerbaijani Armed Forces fired in direction of the residential houses of the villages of Karmir Shuka and Taghavard of Martuni region, #Artsakh/#NagornoKarabakh.
Three children and a woman were inside there house, who woke up to the shooting. pic.twitter.com/oBGbLQ732L
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) February 11, 2022
«Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի միջև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ», – ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Ըստ հաղորդագրության՝ կրակահերթից խոցվել է նաև Կարմիր շուկայի բնակչի տան պատուհանը․ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից արթնացած անչափահաս երեք երեխաները և կինը։