հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ժողովրդի հերոսականությունը ու իշխանությունների նողկալիությունը․ Երևանում հիշում են մարտի 1-ը

Ժողովրդի հերոսականությունը ու իշխանությունների նողկալիությունը․ Երևանում հիշում են մարտի 1-ը

Լրանում է Մարտի 1-ի 14-րդ տարելիցը

2008 թվականին՝ ընտրությունների կեղծման դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ կիրառված հրազենից, զոհվել են Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Տիգրան Աբգարյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Համլետ Թադևոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը:

Տասը զոհերի, հարյուրավոր վիրավորների և ապօրինի բանտարկվածների համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ 2018-ի իշխանափոխությունից հետո հարուցված քրեական գործը նախ՝ լռվել է միջնորդությունների փուլում, ապա՝ կարճվել Սահմանադրական դատարանի թեթև ձեռքով։ Գործով արդեն նախկին առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է․ նա վերադարձել է «ակտիվ քաղաքականություն»:

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսը «հիշատակի» միջոցառում էր կազմակերպել։ Հոգեհանգստյան կարգ անցկացրեցին Սուրբ Սարգիս եկեղեցում՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի, այնուհետև ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանին կից հրապարակում:

Մանրամասները տեսանյութում՝

Մարտի 1․

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Մարտի 1-ին տեղի ունեցածի մասին

Ինչպես ներգրավեցին բանակը

Ազատության հրապարակի գրոհը

ինչպե՞ս է մահացել ոստիկանության զինծառայողը

«Չերյոմուխա 7»֊ի 3 զոհերը

Ոստիկանության կապիտանի մահվան առեղծվածը

Ո՞վ է գնդակահարել ցուցարարներին 2008-ի մարտի մեկին․ հետաքննությունը մատնանշում է Ղարաբաղի ջոկատը

ինչ եղավ, ով էր մեղավոր