Լարսը երեկվանից փակ է, երբ կբացվի՝ դեռևս հայտնի չէ։
«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», – հղվելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին՝ հաղորդել է Հայաստանի ԱԻՆ-ը։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենը հայտնել է, որ Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի): Վնասված հատվածը 80 կմ է։
Ռուսաստանից և դեպի Ռուսաստան ավտոմեքենաների տեղաշարժը (Վլադիկավկազ-Լարս, Լարս-Ստեփանծմինդա) հատվածներում արգելվել է։
Հիշեցնենք, որ Լարսը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է․ այլընտրանքային բոլոր ուղիները 90-ականներից ի վեր շրջափակված են։