Home / Բանակ / Ադրբեջանը վերադարձրեց Մարտինին, Աշոտին, Ֆելիքսին, Վարազդատին ու Էդիկին

Ադրբեջանը վերադարձրեց Մարտինին, Աշոտին, Ֆելիքսին, Վարազդատին ու Էդիկին

Սեպտեմբերի 8-ին Հայաստան վերադարձած ռազմագերիներն են․

գյումրեցիներ
Աղրամանյան Մարտինը (26 տարեկան),
24-ամյա Գևորգյան Աշոտը,
26-ամյա Գրիգորյան Ֆելիքսը,
32-ամյա Մանուկյան Վարազդատը,
23-ամյա վանաձորցի Հովսեփյան Էդիկը։

Լուրը տարածած Ազգային անվտանգության ծառայությունը նշում է, որ ողջունում է այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ:

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի եռակողմ հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից գերեվարված շուրջ 62 զինծառայողները մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։ Վերջին տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում նրանցից միայն 34-ն է Բաքվից վերադարձվել Հայաստան։

Ադրբեջանը պնդում է, որ իր տարածքում միայն 33 ռազմագերի կա, որոնցից 31-ը գերեվարվել է նոյեմբերի 9-ից հետո։ Բաքուն գերեվարվածների մեծ մասին ծանր հանցագործությունների համար դատապարտել է մի քանի տարուց մինչև 20 տարվա ազատազրկման և հրաժարվում է վերադարձնել նրանց՝ պատճառաբանելով, որ վերջիններս ռազմական հանցագործներ են։