Home / Հայաստան / Քո ներկայությունը պայմանավորված է իմ այստեղ լինելով․ ցուցահանդես

Քո ներկայությունը պայմանավորված է իմ այստեղ լինելով․ ցուցահանդես

Միլենա Ադամյանի անհատական ցուցահանդեսը
հոկտեմբերի 15 – հոկտեմբերի 23
Դալան ցուցասրահ (Աբովյան 12)

համադրող՝ Եվա Խաչատրյան

զրույցներ, պարեր/ 2021, ձայն

DSCF7162
անվերնագիր/ 2022, լուսանկար

DSCF7183camera roll/ 2020

«Instagrammable-ը իսկապես պատկերավոր մի տարբերակ է, բայց նրա պարատակտիկ կառուցվածքը և շրջանառության ներուժն այն վերածել են հսկայական և հզոր սարքի, որը համարժեքը չունի պատկերների պատմության մեջ։ Մի նկարի և մյուսի միջև եղած բարակ տարածությանը կյանք հաղորդելու համար էլեկտրիֆիկացնող ոչինչ չկա։ Դա անցյալ պահերի դիարան է, որի ինտենսիվությունը պարզապես ֆունկցիոնալ է և այլ նպատակի չի ծառայում, քան դրանց տեսողական ֆիքսումը։
Մատերիալիստական տեսանկյունից այն, ինչ մենք չենք կարող ոչ ընկալել, ոչ հասկանալ նկարում, որը ուղարկվում է էլեկտրոնային եղանակով կամ պահվում այլ տարասեռ տվյալների կողքին, դրա կապն է իր սկզբնական համատեքստի, պատմության, իրական նյութի հետ, որտեղից այն քաղված է, կամ որն օգտագործվում է զուտ արտադրական նպատակներով՝ որպես անհետևանք ֆոն։ Նմանապես, իրականությունը կարող է անորոշ մոդել լինել գովազդի համար, բայց հակառակը երբեք ճշմարիտ չի լինի։ Գեղեցիկը, որը քաղված է լանդշաֆտից, մարմնից, կենդանուց և կապված է «էջի» հետ, նույնպես շահագործման ձև է, կարելի է ասել՝ ամենանենգ տեսակի, քանի որ այն նորից շրջանառվում և էլեկտրոնային եղանակով «ավելացվում է» իր ներբեռնողին, և կարիքը չկա էլ, որ նա իրականում արտադրեր այն՝ ճիշտ այնպես, կարծես դա վիրտուալ, անօգնական մի որս լինի։ Համատեքստը, որը ստեղծում է գեղեցիկ իրեր՝ շրջանակված և ուղարկված էկրանից էկրան, կասկածի տակ չի դրվում, և նման գեղեցկության շրջանառության և արտադրության եղանակները նմանապես անտեսվում են։
Աշխարհը լուսանկարված է, այնքան, որ նրա զգայուն իրականությունը և նրա ուժերը մղվել են հետին պլան, այն աստիճան, որ դրանք նույնիսկ վտանգավոր են դարձել, ինչպես մեքենան, որ տապալում է մեզ, երբ մենք լուսանկարում ենք մեր երազանքի պատկերը։
Ավելին, կուտակման տրամաբանությունը՝ լինի դա ֆիզիկական, թե թվային, կյանքի համար մեծ սպառնալիք է, որը մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ անտեսել։
Իրականի համար մեկնաբանական շրջանակ առաջարկելը, որում առաջնահերթություն է ստանում կենդանին՝ լինի դա միկրոօրգանական, բուսական, կենդանական, թե մարդկային կյանք, թվում է միակ ելքը աշխարհի հոգեպաթալոգիական կործանումից, որում մենք հայտնվել ենք»։

Քլեր Ֆոնթեյն
Դեպի մոգական մատերիալիզմի տեսություն

DSCF7165

DSCF7164

[Նստեցի նրա դիմաց ու նայեցի` ինչպես է վշտից ու ցավից մեռնում։

Չգիտեի ինչպես վարվել։

Ես եմ երեխան]

DSCF7190

DSCF7188սոցիալական հմտությունների պակաս/ 2020 / վիդեո

DSCF7174
անվերնագիր/ 2022, տեքստ

[ընկերներս, սիրեկաններս]

DSCF7171

DSCF7181
անվերնագիր/ 2022, վիդեո, տեքստ

[— կա՞ որևէ մրցակցություն, որ բերում ա առաջընթացի։
— լավ չի, եթե տենց ա։
— երբ ինչ-որ բան լավ կամ վատ ա որակվում, արդեն դառնում ա մրցակցային։ պատկերացման հարց ա, ոչ թե՝ լավի կամ վատի։ այլ բաները կարող են պրոգրեսի տանել։ հարցն այն է, թե հնարավո՞ր ա ստեղծել և ապրել ոչ մրցակցային և ոչ առաջադիմական միջավայրում։
— լավ, սենց բան ասեմ։ թվում ա, թե պայքարի իմաստը հաղթելն ա և միայն մեկը կարող ա հաղթել, և դա պերմանենտ պրոգրես է։ ամեն դեպքում, հաղթելն իմ ու իմ ընկերների միջև կռիվ չի առաջացնում, հաղթելը դա չէ։ ես անընդմեջ պայքարի մեջ եմ, որովհետև ինձ անընդհատ զրկում են իմ ապրելու ձևից, իմ ընկերական միջավայրում ես հաճախ հայտնվում եմ իրավիճակներում, երբ ես պետք ա մրցեմ իմ ընկերների հետ, որ մեզանից մեկը հաղթի․ օրինակ, եթե դու հաղթես, ուրեմն՝ մնացածս լուզերներ ենք։
— բայց չի կարա՞ ամեն ինչ ընդհանուր լինի, բոլորս ունենանք ընդհանուր պրոգրես
— ի՞նչ կապ ունի միասնությունը մրցակցության հետ։ եթե պրոգրես, ուրեմն՝ իմ ու քո միջև միշտ լինելու ա կոնֆլիկտ։ միասնությունը նշանակում ա, որ բոլորս պայքարում ենք ինչ-որ բանի դեմ, այլապես՝ ես ու դու առանձին-առանձին կպայքարենք ինչ-որ բաների համար, և ո՞վ կհաղթի։ կամ ես, կամ դու։
օլիմպիական խաղերում ոսկին շահելու մենակ մի տեղ կա, ով որ ոսկի ստացավ՝ ստացավ, մնացածը լուզերներ են։ հիմա նա, ով որ բրոնզ ա ստացել՝ դու պատկերացնո՞ւմ ես իրա վիճակը։ հիմա ի՞նչ՝ մենք ապրում ենք էդպիսի միջավայրո՞ւմ։ իհարկե ոչ։ եթե քո կյանքը մրցակցային չէ, ի՞նչ ա տեղի ունենում, որ առաջանում ա պրոգրես։ մրցակցային հասարակություն նշանակում ա լուզերների հասարակություն։ ո՞նց կարող ա պատահի, որ երաժիշտը մրցի, ոչ թե ոգեշնչի։ ես պետք ա քեզազնից ազդված լինեմ, այլ ոչ թե փորձեմ քեզ գերազանցել։ աղջիկները չեն կարող մրցել տղաների համար, ոչ էլ տղաները՝ աղջիկների համար, եթե նրանք սկսեն մրցել, մեկը հաղթելու ա՝ ոչնչություն դառնալով մյուսների աչքերում, մնացածը դառնալու են լուզերներ։ երբ որ կա մրցակցություն, հաղթողը միշտ տոտալ մենակության մեջ ա։ սա լուզերների հասարակություն ա։ արդյո՞ք դու ուզում ես ձևավերել էս տեսակի միջավայրներ։
— բա ի՞նչ անենք։
— ես գիտեմ, դու գիտես, նրանք էլ գիտեն՝ ոնց անել, որ դա տեղի չունենա]

DSCF7180

DSCF7176
Քո ներկայությունը պայմանավորված է իմ այստեղ լինելով/ 2022, լուսանկար 

DSCF7213

DSCF7172
անվերնագիր/ 2022, լուսանկար

DSCF7210

DSCF7227

Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 23-ը

լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի