չգիտեմ թե ինչու որոշեցի աշխատել հենց այս խմորեղենի ու հացի փռում չնայած ուրիշ տեղ շանս էլ չունեի աշխատելու որովհետև ոչինչ չգիտեմ անել ու չեմ էլ համապատասխանում այն ստանդարտներին որոնցով կարելի էր ընդունվել աշխատանքի հայաստանում իսկ այստեղ կար ծանոթ որն էլ ընդունեց չգիտեմ ինչքանով կկարողանամ օգնել ձեզ դուք էլ ինձ բայց արդեն մեկ տարի է անցել ու կարծես ոչինչ չի փոխվել ձեզ համար սա մի տեղ է որտեղ դուք կարծես թե խուսում եք նրանից ինչը երբեք ոչ մի տեղ չէիք ասի հնարավորություն քչից շատից ինքնուրույն լինել ֆինանսական առումով․ ես չգիտեմ ինչու եմ այստեղ դուք չգիտեք թե ինչպես շփվեք հետս բայց կարծես արդեն մտերմացել ենք երբ երիտասարդ էիք սովետական էստրադան մեծ քանակությամբ ալբոմներ էր թողարկում նվիրված կանանց այսպիսի վերնագրով
«սիրով կանանց»
«ձեզ համար կանայք»
ես փոքր էի երբ ձեր հասակակիցների հավաքույթները նայում էի դռան վրայի փոքր անցքից ու թաքուն գարեջուր էի փորձում որը դուրս չէր գալիս ինձ թվում էր թե դուք անում եք այն ինչ ուզում եք ես ուզում էի շուտ մեծանալ․ այստեղ աշխատում են 15 կին նրանց պատմությունները այնքան տարբեր են ու նման միաժամանակ․ մի օր ընդմիջման ժամանակ ասացիր որ ինսուլտ ես տարել նրանից որ ամուսինդ չէր թողնում աշխատես որովհետև խանդում էր ու ուզում էր քեզ սպանել վստահ էր որ դու դավաճանել ես նրան հետո ասացիր որ աշխարհում ամենից շատ նրան ես սիրում
«արի ամուսնանանք» 1980թ․ գինը 2 ռուբլի 15 կոպեկ
կիսուրդ միշտ առավոտյան մտնում էր ննջարան ու նկատողություն անում որ ամոթ է մերկ քնելը արդեն ժամանակն է անկողինը առանձնացնել իսկ նա լռում էր. նոնայի գործը սկսվում է առավոտյան ժամը 7-ին․ ամբողջ ձեռքերս ցավում են եղունգներս սևացել են ու փտում են ամաչում եմ մարշրուտնի նստել
«հավերժ աշուն» 1980թ․ 2ռ․ 15կ․
որովհետև բոլորը նայում են մատներիս ու կողքիցս փախչում չնայած մարշրուտնի ես չեմ էլ նստում տրոլեյբուսով եմ գնում բայց ահավոր հոտեր են գալիս ու
«տաքացրու ինձ» 1981թ․ դա ավելի էժան է
երեկ ամուսինը զանգեց որ եղբոր կնգա համար խմորեղեն տանեմ ասացի որ փող չկա ոչինչ բեր եզի բալա փողը կտամ մյուս օրը իմացա որ գումարը չէր տվել ու չէր էլ պատրաստվում տալ․ ամեն տարի ծնունդիս օրը հագուստ եմ առնում բոլորից թաքուն դա իմ ուրախ օրերից մեկն է ես 15 տարեկան էր երբ մայրս մահացավ ես շատ էի սիրում նրա մարմնագույն շորը երբ հայրս ամուսնացավ երկրորդ անգամ ես թաքցրեցի
«ամեն ինչ որոշված է» 1979թ․
այն որ այդ կինը չհագներ
ես գնացի տնից վերցնելով հետո երկու եղբայրներիս հետ փոքրիկ տուն սարքեցի ամառ էր ու ապրում էինք այդտեղ առաջին անգամ գողություն արեցի եղբորս համար․ սմենի աշխատողները ստանում են 29․000 դրամ 10 հոգուն այսինքն ամեն մեկը մոտ 3-4 հազար տնօրենն ասում է որ դա շատ է ամսվա կտրվածքով դա բավականին մեծ գումար է
«սերը մեծ երկիր է» 1980թ․ 2ռ․ 10կ․
հետո գնացիր շատ հեռու որպեսզի եղբորդ հետ լինես այնտեղ ամուսնացար հիմա ոչ ոք չկա դու ապրում ես գործարանում ու ոչ ոք քեզնից չի հետաքրքրվում մի օր էլ ասացիր որ ամուսնուդ հետ 15 տարի սեքսով չես զբաղվել որովհետև նեղացել էիր բոլոր տղամարդկանցից
«ես քեզ չեմ մոռանա» 1981թ․
ես նորից գրում եմ
10 հատ կլոր մատնաքաշ 90դ
20 հատ սեռի 65դ
10 հատ գաթա 60դ
30 հատ մեծ մատնաքաշ 180դ
30 հատ բուլկի 30դ
55 հատ սեռի կլոր 50դ
40 հատ պուրի 90դ
20կգ լավաշ 280դ ․․․
ամաչելով եք ասում ձեր սարքած շեղվածք 300դ խմորեղենի անունը ու վիագրան 250դ տնօրենը անընդհատ վախեցնում է ձեզ որ եթե մի բաժակ էլ ավել կոֆե խմեք գործից կհանի իսկ ես միշտ շուտ եմ տուն գնում ամեն անգամ ինձ ասում եք թե ինչու ընկեր չունեմ իսկ ես ժպտում եմ չեմ կարծում թե դուք չգիտեք դրա պատճառը․ մենք վախենում ենք խոսալ ես էլ դուք էլ դա այնքան պարզ է որ դուք ստիպում եք լռել որպեսզի ունենաք իշխանություն
«բոլոր կաթիլները իմն են» 1978թ․ 2ռ․ 20կ․
ես էլի հավաքում եմ թե ինչքան հաց է այսօր արտադրվել
ինտերնետով փնտրում էի հայաստանում աշխատանքային իրավունքի խախտում բերեց որ այդպիսի բան գոյություն չունի․ google.ru-ն էլ հայաստանի պատմությունը բերեց ու ռուսաստանի խախտումները ադրբեջանի տնտեսական աճը 7% ավել է լինելու վրաստանում անկանոն է․․․
առայժմ այսքանը ատամս ցավում է))
լուսինե թալալյան
2007 թվական, մատնաշունչ գրքից