Երեքշաբթի Երևանի Ազատության Հրապարակում սկսվեց Արցախի «Կյանքի ճանապարհ» ակցիան՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով։
«Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախը մենք ենք», «Արցախ» վանկարկումներով մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Ռուսաստանի Դաշնության, հետո Ֆրանսիայի դեսպանատուն, իսկ վերջում՝ ՄԱԿ-ի գրասենյակ։
Երթի նպատակը միջազգային հանրության ուշադրության հրավիրումն է։ Ակցիան կազմակերպվել է «հայ արտիստների և ոչ անտարբեր մարդկանց կողմից» և չի կրում որևէ քաղաքական բնույթ՝ վստահեցնում են կազմակերպիչները։