Լեռնային Ղարաբաղը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները
Լեռնայի Ղարաբաղի նախագահականից հաստատել են՝ արցախյան և ադրբեջանական կողմերը ռուս խաղաղապահների միջնորդությամբ համաձայնություն են ձեռք բերել։
Կողմերը պայմանավորվել են
— Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման
— Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման մասին։
Բաքվի պահանջով կողմերը վաղը հանդիպելու են ադրբեջանական Եվլախում․
«Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսական ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում վաղը», - գրել է Ստեփանակերտը։
Կորուստներ, գրավված ճանապարհներ․ հրադադար
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ժամը 13-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին՝ գրել է ԼՂ նախագահի աշխատակազմը։
տե՛ս Ղարաբաղի հայերը սպասում են տարհանման (թարմացում)
Ռուսական կողմը այս տեղեկությունը չի հաստատել։ «Առայժմ մանրամասներին չեմ տիրապետում, ուստի ոչինչ չեմ կարող ասել այդ առումով: Այնտեղ մշտական շփումներ են ընթանում, ուստի չեմ կարող հստակ դա հաստատել», - ասել է Պուտինի խոսնակը: Արցախի իշխանությունները մինչ այդ հաղորդել էին՝ ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը։ «Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հրթիռահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:տե՛ս Լեռնային Ղարաբաղը կրակի տակ է (թարմացվող)
Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ», - բացատրել է Ստեփանակերտը: Ըստ էության, ղարաբաղյան կողմը ընդունել է գրեթե բոլոր այն պահանջները, որոնց Ադրբեջանը փորձում էր հասնել նախ մասնակի բլոկադայի, այնուհետև ամբողջական պաշարման, իսկ երեկվանից նաև լայնածավալ պատերազմի միջոցով։շապիկի լուսանկարը՝ ԼՂ ԱԽ այսօրվա նիստից, որին մասնակցում էին ներկա և նախկին նախագահները