Home / Առողջապահություն / Գազալցակայանի պայթյունից տուժածները ցանր վիճակում են․ թարմացվող

Գազալցակայանի պայթյունից տուժածները ցանր վիճակում են․ թարմացվող

Երևան-Սևան ճանապարհի՝ Բյուրեղավանի հատվածում գտնվող հեղուկ գազի լցակայանում հունիսի 6-ի ուշ երեկոյան պայթյուն է եղել։ Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել։ Կան տուժածներ։

01:42 — Պայթյունից հետո բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ, նրանցից մեկն արդեն դուրս է գրվել, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Մյուս չորս տուժածների վիճակը գնահատվում է կայուն ծանր։

01։30 — «Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և հենց այս պահին էլ կա պայթյունի վտանգ», – լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանւ:

01:13 — Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում՝ հայտարարել է ՆԳՆ մամուլի խոսնակը։ Նա կոչ է արել չճշտված լուրեր չտարածել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

00։18 — Նախնական տեղեկությունների համաձայն՝ կան տուժածներ։

Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ, պայթյունի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ է աշխատում, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: Աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը: