հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Երկու կին մեղադրվում են ՌԴ-ում իշխող կուսակցության օֆիսը հրկիզելու մեջ

Երկու կին մեղադրվում են ՌԴ-ում իշխող կուսակցության օֆիսը հրկիզելու մեջ

Հոկտեմբերի 23-ի գիշերը Ռուսաստանի Պերմ քաղաքում հրդեհել են իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության գրասենյակը։ Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, այրվել է շուրջ 40 քմ տարածք։

Տեղական տելեգրամի ալիքները գրում են, որ կուսակցության գրասենյակի վրա հարձակումը կազմակերպել են երկու կանայք։ Սկզբում կոտրել են շինության պատուհանները, հետո Մոլոտովի կոկտեյլներ են նետել։

Հոկտեմբերի 24-ի առավոտից տելեգրամյան ալիքներում շրջանառվում են կանանց լուսանկարները։ Նրանցից մեկը 45 տարեկան է, մյուսը՝ 30։  59.RU-ի փոխանցմամբ, տարածքը հրդեհած կանայք ձերբակալվել են։ Մեղադրանք է առաջադրվել այլ անձանց պատկանող գույքի դիտավորյալ վնասման հոդվածով։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր նմանատիպ դեպքեր հաճախ են գրանցվում։ Հարձակումներ են լինում զինկոմիսարիատների, մոբիլիզացիայի շտաբերի, իշխող կուսակցության գրասենյակների ուղղությամբ։