2026 թ. մայիս 30, շաբաթ
Միացյալ Նահանգները ողջունում է Ալիևի սպառնալիքները

Միացյալ Նահանգները ողջունում է Ալիևի սպառնալիքները

— Պետդեպի հայտարարությունը հավանաբար ամենավատ հայտարարությունն է, որը ես [երբևէ] տեսել եմ․․․ Դա կարելի է համարել էթնիկ զտումների կոչ։

Հայաստանյան կանանց կզինվորագրեն հանուն «հավասարության»

Հայաստանյան կանանց կզինվորագրեն հանուն «հավասարության»

Ամիսներ առաջ Կառավարությունը ազդարարել էր «իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգի» ներդրման մասին: Հայտարարվում էր, որ զորակոչված կանայք ծառայելու են 6 ամիս՝ ուսումնական զորամասերում, ծառայության ավարտին ստանալու են 1 միլիոն դրամ պատվովճար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասնել է՝ Հայաստանում կանանց գումարտակ, իսկ հետո նաև կանանց զորագունդ է ձևավորվելու։ «Ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանալու են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կայանք», - Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի մայիսի 30-ի նիստին ասել է Պապիկյանը։ տե՛ս Կանանց առաջարկում են 1 միլիոնի դիմաց ծառայել բանակում Ծառայության անցած կանայք պատվովճար են ստանալու՝ 6 ամսվա համար 1 միլիոն դրամ։ Առողջական պատճառներով վաղաժամկետ զորացրվելու դեպքում պատվովճարը հաշվարկվելու է ըստ ծառայած ամիսների։ Ավելին՝ ըստ նախարարի, կին զինծառայողները 6 ամիս անց կարող են ոչ թե զորացրվել, այլ «ցանկության դեպքում» շարունակել ծառայությունը արդեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, որը 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն է ենթադրում՝ աշխատավարձի և մի շարք արտոնությունների դիմաց։ տե՛ս Հայաստանցիներին ծառայեցնելու նոր ձև են մտածել․ «Հայրենյաց պաշտպան» «Պաշտպան հայերնյացը», ինչպես նաև կանանց զինծառայության այս պիլոտային ծրագիրը, կամավոր հիմքունքներով պարտադիր են։ «Կամավոր պարտադիր» oքսիմորոնը, ըստ նախարարի, ենթադրում է հետևյալը՝ մինչև զորակոչի օրը կամավորագրված կանայք կարող են հրաժարվել ծառայությունից, բայց զորակոչման օրվանից հետո («այն օրվանից հետո, երբ իրենք արդեն իսկ համարվում են զինծառայող») ծառայությունը այլևս պարտադիր է, հրաժարվելու հնարավորություն չկա։ Պապիկյանը հավելել է՝ 6-ամսյա ծառայությունից հետո կին զինծառայողները համալրելու են պահեստազորը, ինչը, ըստ էության, ենթադրում է, որ ռազմական դրության, մոբիլիզացիաների կամ մասնակի մոբիլիզացիաների պարագայում նրանք կարող են արդեն պարտադիր հիմունքներով զորակոչվել։ Ինչի՞ համար է Կառավարությունը զինվորագրում, զորակոչում նաև կանանց, ի՞նչ խնդիր է սա լուծում, արդյո՞ք հաշվի են առնվել ռիսկերը, ի՞նչ պահանջարքի վրա է հիմնվում այս նորամուծությունը։ «Ռեսուրսի՞ խնդիր ունենք, մոդայի՞կ ա․․․սա ինչ-որ բան կփոխի՞ բանակում, կանանց ներգրավվածությունը ինչ-որ էական լի՞ցք կտա, սա ի՞նչ խնդիր է», - հարցրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Կանանց զորակոչելու նորամուծությունը նախարար Պապիկյանը փորձել է արդարացնել «գենդերային հավասարությամբ»՝ ակնարկելով, իբր կանանց բանակ տանելը հենց կանանց համար է արվում․ «Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության իգական սեռի քաղաքացիները իրենց զգան լիիրավ և հավասար տղամարդկանց հետ, այդ թվում նաև հայրենիքը պաշտպանելիս»։ Ավելի ուշ, սակայն, նախարարը անկեղծացել է՝ կանանց զորակոչելով «խնդիր են լուծում, որ Հայաստանի Հանրապետությունում առկա ողջ պոտենցիալը, որ կարող է ծառայել երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ամբողջությամբ ծառայի»․․․«խոսքը գլխաքանակի մասին չի, խոսքը նրա մասին ա, որ մենք ուզում ենք ունենալ մարտական պատրաստվածությամբ կին զինծառայողներ, մարտիկներ» ․․․ «վեցամսյա պատրաստությունը կին զինծառայողից զինվոր դարձնելն է, զինվոր ստանալն է»։ Կանանց «կամավոր պարտադիր» զինծառայության մասին այս նախագիծը ավելի վաղ հաստատել է Կառավարութունը, նախօրեին այն հավանության արժանացավ նաև Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի կողմից։ Օրինագիծն առաջիկայում կքննարկվի (և ամենայն հավանականությամբ՝ կընդունվի) Ազգային ժողովի լիագումար նիստում։

Բանանային գեներալը կրկնակի հետախուզման մեջ է 1 տոննա կոկաինի գործով

Բանանային գեներալը կրկնակի հետախուզման մեջ է 1 տոննա կոկաինի գործով

Ըստ Միհրան Պողոսյանի, Էկվադորից էկզոտիկ մրգեր (և կոկաին) ներմուծած ՍՊԸ-ն մեղք չունի․ «Նանանի փոխարեն փոշենման զանգված են հայտնաբերել»

Պատերազմի անօդաչու փշրանքները հասան Մոսկվա

Պատերազմի անօդաչու փշրանքները հասան Մոսկվա

Արդեն երեք օր է՝ Կիևը ռմբակոծվում է և ակնարկում

Ռուսաստանցի կնոջն ու երեխային ազատել են հայաստանյան ոստիկանությունից․ սպառնում էին «Զատիկ» մանկատնով

Բաժանմունքում արդեն քննարկում էին երեխայի խնամքի՝ «Զատիկ» մանկատուն տեղափոխելու հարցը։

Հայաստանում բռնել են ռուսական պատերազմը քննադատած կնոջը և նրա որդուն

Հայաստանում բռնել են ռուսական պատերազմը քննադատած կնոջը և նրա որդուն

Հայաստանում բերման են ենթարկել Կիրովից փախած Մարիա Ռոուզին ու նրա մանկահասակ որդուն։ Ռուսաստանում․․․

«Հայաստանի սահմանների անորոշությունը» կեղծ օրակարգ է

«Հայաստանի սահմանների անորոշությունը» կեղծ օրակարգ է

Անկլավների առաջացման թեմայով առասպելաստեղծությունը չի դադարում, մինչդեռ․․․

Ալիևը «համաներում» է խոստանում Ղարաբաղի պաշտոնյաներին, եթե հրաժարվեն Արցախից

Ալիևը «համաներում» է խոստանում Ղարաբաղի պաշտոնյաներին, եթե հրաժարվեն Արցախից

«Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող էլեմենտը պետք է հանձնվի, բոլոր նախարարները․․․»

Ադրբեջանում հայտնված զինծառայողներին հավանաբար առևանգել են

Ադրբեջանում հայտնված զինծառայողներին հավանաբար առևանգել են

Ադրբեջանում նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն հոդվածով

Բաքուն մոլորված զինծառայողներին դիվերսանտ է անվանում

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է՝ գրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Ընթանում են որոնողական աշխատանքներ»: Ըստ հայկական ՊՆ-ի, քննվում է նաև «դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը»: Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի վաղ հայտարարել է, թե պետական սահմանի Զանգիլանի հատվածում մայիսի 26-ին «կանխել է Հայաստանի ԶՈՒ խմբի դիվերսիոն ներթափանցման փորձը»։ «Խմբի անդամներից երկուսը ձերբակալվել են, մյուսներին հաջողվել է թաքնվել», - հաղորդել է Բաքուն։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը «դիվերսիոն ներթափանցման փորձի» մասին (նախ՝ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, այնուհետև՝ արդեն պաշտոնական գերատեսչության) հայտարարությունները բացարձակ սուտ է որակել։

Ադրբեջանական անցակետը հայերին ճնշելու համար է. երկու օրինակ

Ադրբեջանական անցակետը հայերին ճնշելու համար է. երկու օրինակ

Ստեփանակերտի բնակչի մարմինը բարեկամները չեն կարողացել տեղափոխել Արցախ, արդեն այսօր հուղարկավորել են Եռաբլուրում՝ գրել է լրագրող Արմինե Մարտիրոսյանը։ Ըստ նրա, տղամարդու մոտ 2023-ի փետրվարին ուժեղ գլխացավեր էին սկսվել, Կարմիր Խաչի մեքենայով նրան տեղափոխել էին Երևան։ Արդեն երևանում օնկոլոգիկ հիվանդություն է ախտորոշվել, վիրահատել են, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ «Մի քանի օր առաջ Հովիկի բարեկամները, որոնք Հայաստանում են ապրում, պայմանավորվել են ռուսների հետ, որպեսզի նրա մարմինը տեղափոխեն հայրենիք և այնտեղ հուղարկավորեն։ Ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենայով նրանք հասել են մինչև Բերձորի միջանցքի անցակետ, ադրբեջանցիները փաստաթղթեր են պահանջել, ստուգել դրանք «իրենց ինչ-որ ցուցակներում» և արգելել նրանց մուտքը Արցախ։ Ռուս խաղաղապահների մեքենան հետ են շրջել։ Որպես մերժման հիմքերի հիմնական վարկած նշվում է Հովիկի մասնակցությունը Արցախյան առաջին պատերազմին», - ֆեյսբուքում գրել է Մարտիրոսյանը։ Մարմինը, ըստ նրա, երկու օր պահել են Գորիսի դիարանում, հետո բարեկամները որոշել են հուղարկավորել Երևանում։ Հանգուցյալի կինը, որդին և որդու ընտանիքը Ստեփանակերտում են մնում։ Ավելի քան մեկ ամիս առաջ Ադրբեջանը Հակարիի կամրջին՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում, անցակետ է տեղադրել։ Լաչինի միջանցքի Շուշիի հատվածում, որը անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակված է ադրբեջանցի պետակտիվիստների կողմից, այժմ ոստիկանական հսկիչ կետ է գործում։ տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա Անցակետ(եր)ով ժամանակ առ ժամանակ ռուս խաղաղապահներն են անցնում, երբեմն՝ Կարմիր Խաչի մեքենաները։ Չնայած Բաքվից հայտարարում են, թե Լաչինի միջանցքը բաց է, հայաստանյան և ղարաբաղյան մեքենաներն այստեղով չեն անցնում։ տե՛ս «Ադրբեջանի ցուցակներում սաղս էլ սև ենք»․ Ղարաբաղում կանչում են փողոց Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում նույնիսկ հիվանդներին տեղափոխող Կարմիր Խաչի մեքենաների համար՝ ահազանգում են ղարաբաղյան իշխանությունները։ Շրջափակման մեջ մնացած մարդիկ հիշեցնում են նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին՝ ոչ մի երաշխիք չկա, որ տղամարդկանց անցակետից չեն առևանգի։ տե՛ս Ղարաբաղի հայերին խեղդում են․ Շուշիում տոն է Օրեր առաջ Հակարիի կամրջով անցկացրել են ստեփանակերտցի Նարինե Դանիելյանի՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող որդուն։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մայրը, նրա մանկահասակ տղան և առողջական ծանր խնդիրներ ունեցող մյուս պացիենտները հատել են անցակետը՝ երևանյան հիվանդանոցներ տեղափոխվելու համար։ «Ազատության» հետ զրույցում Դանիելյանը պատմել է, որ Շուշիի մոտ ադրբեջանցի ոստիկանները հավաքել են իրենց անձնագրերը, ստուգել, իսկ Հակարիի կամրջի վրա՝ Հայաստան-Ղարաբաղ սահմանին տեղակայված անցակետում, իջեցրել են շտապօգնության մեքենայից: «Մինչև Հակարիի կամուրջը ռուսը ուղեկցեց, Հակարիի կամրջից այն կողմ ասաց՝ չվախենաք, եթե ինչ, մենք ստեղ կանգնած ենք: Հենց հասանք Հակարիի կամուրջ, եկան իրանք դուռը բացեցին, ասացին, որ սաղ անձնագրերը վերցնեն, ամենքս գնացինք, միակ բացառությունը երեխան էր», - ասել է կինը: Որդին շնչառական սարքով է եղել, մնացել է մեքենայում՝ մյուսներին ստուգել են սահմանային անցակետի բոլոր կանոններով, հարցուփորձով. - «Ոնց որ գնում ես Ռուսաստան… Ինքն էլ ասում ա՝ ինչի համար ես գնում Երևան, մթոմ մենք Հայաստանում չենք, ասում ա՝ цель въезда в Армению из Азербайджана»: Շտապօգնության երեք մեքենաների մեջ էլ ծանր հիվանդներ են եղել։ Առանց խաղաղապահների կամ Կարմիր խաչի ուղեկցության նրանք Հայաստան տեղափոխվել չէին կարող՝ հայաստանյան/ղարաբաղյան մեքենաների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների համար Հակարիի կամուրջը փակ է։ 

Միջանցք, ճանապարհ, սահմանահատում․ հանդիպել են, որ էլի հանդիպեն

Մոսկովյան բանակցություններից հետո Բաքուն հայտարարում է, Երևանից՝ հերքում