2026 թ. հունիս 1, երկուշաբթի
Առաջարկվում է «1000 դրամները» բարձրացնել ըստ աշխատավարձի չափի

Առաջարկվում է «1000 դրամները» բարձրացնել ըստ աշխատավարձի չափի

Կառավարությունը  մտադիր է փոփոխել դրոշմանիշային պարտադիր վճարների (1000 դրամների) չափը և, ինչպես այսօրվա կառավարության նիստին նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, դարձնել դրանք «կիսապրոգրեսիվ»։ Ըստ նախարարի՝ գանձման չափը բարձրանալու է՝ կախված վճարողի եկամուտից։ Մինչև 100 հազար դրամ եկամուտ ունեցողները, ըստ նախագծի, վճարելու են ամսական 1500 դրամ, 100-200 հազար դրամ եկամուտ ունեցողները՝ 3000 դրամ․․․ և այսպես՝ մինչև 15 000 դրամ՝ այն մարդկանց համար, ում ամսական եկամուտը գերազանցում է 1 միլիոնը։ Կարգավորումը տարածվելու է նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա։ Նախարարը նշել է, որ զինծառայողներից ու պահեստազորայիններից բացի՝ փոխհատուցում կարող են ստանալ նաև կամավորականները․ նրանք պետք է դիմեն Պաշտպանության նախարարություն, ստանան տեղեկանք, որից հետո՝ դիմեն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»՝ փոխհատուցման համար։ Նախագիծն առաջիկայում կդրվի քննարկման՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում։ Հիմնադրամի՝ 1000 դրամներից և նվիրատվություններից գոյացած միջոցները բավարար չեն՝ պատերազմի բոլոր զոհերի ընտանիքներին և տուժածներին փոխահատուցում տրամադրելու համար։ Հիմնադրամն այս պահին գործում է գերծանրաբեռնվածության պայմաններում․ զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ստացած մարդկանց ընդհանուր թիվը հասնում է մի քանի հազարի, ինչի մասին փաստում էր նաև Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Հիշեցնենք, որ ըստ գործող կարգավորումների, հիմնադրամը ― Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին կամ նրանց հարազատներին տրամադրում է 82 միլիոն դրամ (շուրջ $160,000) հատուցում, որից 10 միլիոն դրամը (շուրջ $19,000)՝ միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաները ստանում են 70 միլիոն (շուրջ $137,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողների՝ 58 միլիոն (շուրջ $113,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին՝ 53 միլիոն դրամ (շուրջ $103,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներին՝ 41 միլիոն դրամ (շուրջ $80,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($56,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։ Զինծառայողը, որոնք ունեն երեք և ավելի երեխա, ստանում է լրավճար (ավելի մանրամասն՝ այստեղ)։

Այրիացած պինգվին ընկերներ․ տարվա լուսանկար

Այրիացած պինգվին ընկերներ․ տարվա լուսանկար

Լուսանկարն արվել է ավստրալական Մելբուրն քաղաքում։ Հեղինակը գերմանացի լուսանկարիչ Տոբիաս Բաումգերտներն է։

Վարչապետ․ Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում

Վարչապետ․ Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում

Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը՝ Որոտան համայնքն է, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրը...

Հակաբիոտիկային կայունություն` հետևանքներ, կանխարգելում և վերահսկում

Հակաբիոտիկային կայունություն` հետևանքներ, կանխարգելում և վերահսկում

Օգտագործել հակաբիոտիկներ միայն այն դեպքում, եթե դրանք նշանակել է բուժող բժիշկը, երբեք հակաբիոտիկներ չպահանջել, եթե Ձեր բժիշկն ասում է, որ դրանք․․․

Ծխախոտային շանտաժը Հայաստանում աշխատեց (լրացված)

Ծխախոտային շանտաժը Հայաստանում աշխատեց (լրացված)

Մենք չենք զլանա, Ազգային ժողովի մեր գործընկերներին կրկին կներկայացնենք մեր փաստարկներն ու ապացույցները, բայց նաև երբեք չենք մոռանա, թե ով․․․

Օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար․․․

Տելեգրամը չի դիմանում առանց գովազդի

Տելեգրամը չի դիմանում առանց գովազդի

Առևտրայնացումը կվերաբերի բացառապես հանրային ալիքներին և լրացուցիչ ֆունկցիաներին։ Անձնական հաղորդակցության հետ կապված ծառայությունները կմնան անվճար։

Քննչական մարմինները զբաղվում են 17-ի կողմից հնչեցրած բռնության կոչերով

Քննչական մարմինները զբաղվում են 17-ի կողմից հնչեցրած բռնության կոչերով

ՔԿ-ն անդրադարձել է նաև Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններին։ «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի․․․

Մեսսին գերազանցեց Պելեի ռեկորդը

Մեսսին գերազանցեց Պելեի ռեկորդը

Երեկվա Ռեալ Վալյադոլիդ - Բարսելոնա ֆուտբոլային խաղի ժամանակ Լիոնել Մեսսին Բարսելոնա ֆուտբոլային ակումբի կազմում խփեց իր 644-րդ գոլը։

Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է ձեռք բերում

Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է ձեռք բերում

Որպեսզի տրանսպորտային նոր ցանցը լիարժեք գործի, նախատեսվում է ընդհանուր առմամբ ձեռք բերել 850 տրոլեյբուս և ավտոբուս․․․

«Գրագող» Գալոյանն, այնուամենայնիվ, դարձավ ՀՊՏՀ ռեկտոր

Հաամաձայն կառավարության որոշման, Գալոյանի հետ կկնքվի պայմանագիր՝ 5 տարի ժամկետով

Վրաստանը մտադիր է բարեդրացիական հարաբերություններ ունենալ թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ

Վրաստանը մտադիր է բարեդրացիական հարաբերություններ ունենալ թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ

Այս մասին իր այսօրվա խորհրդարանական ելույթում հայտարարել է Վրաստանի Վարչապես Գեորգի Գախարիան։