2026 թ. մայիս 30, շաբաթ

Բոյինգը խորհուրդ է տալիս դադարեցնել իր 777 շարքի ինքնաթիռների թռիչքները

Boeing ավիաընկերությունը հանձնարարական Է հղել բոլոր ավիագծերին դադարեցնելու Pratt & Whitney PW 4000 շարժիչներով իր 777 շարքի ինքնաթիռների թռիչքները։ Պատճառը Ամերիկայի Միացյալ Նահանգների United Airlines ընկերության համանմա օդանավի հետ տեղի ունեցած միջադեպն է։ «Boeing-ն ակտիվորեն հետեւում Է United Airlines ընկերության 328-րդ չվերթի հետ կապված վերջին իրադարձություններին: ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) հետաքննության անցկացման ընթացքում մենք խորհուրդ տվեցինք դադարեցնել աշխատանքը Pratt & Whitney PW 4000 շարժիչներով 69 թռիչքներ կատարող եւ 59 պահպանման մեջ գտնվող 777-երով, քանի դեռ ԱՄՆ-ի Քաղաքացիականի ավիացիայի դաշնային վարչությունը չորոշի ստուգման համապապատասխան կանոնակարգը»,- Boeing-ի հաղորդագրությունը մեջբերում է «Արմենպրեսսը»: Սա, ըստ ընկերության, ժամանակավոր միջոց է, որ կանխարգելիչ բնույթ ունի․ մինչև պարզ չլինեն ստուգման Ընկերությունը նաեւ լիակատար հավանություն Է հայտնել Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ավիակագավորիչների որոշմանը, որոնք որոշել են դադարեցնել այս ինքնաթիռների թռիչքները: Փետրվարի 21-ին ԱՄՆ-ի United Airlines ավիաընկերության օդանավում, որը թռչում էր Դենվերից (Կոլորադոյի նահանգ) Հոնոլուլու (Հավայիի նահանգ), տեղի Է ունեցել շարժիչի խափանում: Թռիչքի ընթացքում շարժիչներից մեկը սկսել է այրվել։ Ինքնաթիռն անվտանգ վերադարձել Է մեկնաթռիչքի օդանավակայան, բայց շարժիչի երեսվածքի խոշոր դետալները օդում պոկվել են և ընկել բնակելի շենքերի անմիջական մերձակայքում: https://twitter.com/manavparody/status/1363266371891597314?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1363266371891597314%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.kommersant.ru%2Fdoc%2F4702962 Միջադեպից հետո United Airlines-ը հայտարարել Է, որ «որպես նախազգուշական միջոց ժամանակավորապես շահագործումից հետ Է կանչում Pratt & Whitney PW4000 շարժիչներով 24 Boeing 777 ինքնաթիռները»։  

Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է

Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող․․․

Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց, Արա Սաղաթելյանը կալանավորվեց

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Բեքարյանը, Սաղաթելյանը, Ավագյանը և Սարգսյանը կասկածվում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով․․․

Ղարաբաղում աճյունների որոնումները դադարեցվել են

Ղարաբաղում աճյունների որոնումները դադարեցվել են

Կառույցը նշում է, որ ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է դրանք։ Նախորդ օրերին հաղորդվում էր, որ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։

Վազգեն Մանուկյանը սպառնում է կայծակնային ապստամբությամբ (լուսանկարներ)

Վազգեն Մանուկյանը սպառնում է կայծակնային ապստամբությամբ (լուսանկարներ)

ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և մոտ 13 այլ՝ պակաս հայտնի կուսակցությունների ձևավորած «Հայրենիքի փրկության շարժումը» վերադառնում է փողոց...

ԱԱԾ․ Ձերբակալվել են «Gagik Soghomonyan» ֆեյք էջը վարող նախկին պաշտոնյաները

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը․․․

Ավետարանոցից և Ակնաղբյուրից տարհանվածների համար նոր բնակարաններ կկառուցվեն

Ընդգծվել է նախընտրությունը, որ այդ գյուղերի բնակիչները վերաբնակեցվեն համախումբ սկզբունքով․․․

Օլիմպիադայի կազմկոմիտեի կնատյաց նախագահին փոխարինեց կին նախարարը

Օլիմպիադայի կազմկոմիտեի կնատյաց նախագահին փոխարինեց կին նախարարը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ է ընտրվել 56-ամյա չմշկասահորդուհի, հեծանվորդուհի, նախարար Սեիկո Հաշիմոտոն։ Նախորդ նախագահը՝ 83-ամյա Յոշիրո Մորին, բոլորովին վերջերս, կանանաց «չափազանց շատախոս» անվանելուց հետո, ստիպված էր հրաժարական ներկայացնել։ Մորին հայտարարել էր, որ Ճապոնիայի օլիմպիական կոմիտեում կանանց թիվն (5 կին 24 տղամարդ) ավելացնելու կարիք չկա, հակառակ դեպքում՝ անհրաժեշտություն կառաջանա սահմանափակել ելույթների ժամանակը, «որովհետև կանայք ի վիճակի չեն իրենց միտքն ավարտել, և դա նյարդայնացնում է»։ Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել․․․ և հոժարակամ լքել պաշտոնը։ Յոշիրո Մորին, ի դեպ, 2000-2001 թվականներին զբաղեցրել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը։ Մեկ տարի անց ստիպված է եղել հրաժարական ներկայացնել (կրկին անփույթ և խնդրահարույց հայտարարությունների պատճառով)։ Յոշիրո Մորին Մորիի հրաժարականից հետո խոսակցությունները, որ ստեղծված իրավիճակում առավել կարևոր կլինի, որ նրան փոխարինի կին թեկնածու, հնչում էին ամենուրեք: Պարզվեց, սակայն, որ այդ պաշտոնին հավակնում է Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար՝ 84-ամյա Սաբուրո Կավաբուչին։ Վերջինիս սեռը և տարիքը պահպանողականներից բացի ոչ ոքին չէին գոհացրել։ Հավելյալ զայրույթ էր առաջացրել նաև այն, որ իր հետնորդին ընտրելու շռայլությունը շնոհվել էր Մորիին, ով այս օրերին ավելի հայտնի է որպես կնատյաց, քան որպես, օրինակ, կազմկոմի նախկին նախագահ: Նախորդ շաբաթ Սեիկո Հաշիմոտոն, ով դեռևս զբաղեցնում էր Օլիպիական խաղերի գծով նախարարի պաշտոնը, միջամտեց՝ պահանջելով ապահովել Խաղերի կազմկոմիտեի ղեկավարի ընտրության թափանցիկությունը: Արդյունքում կոմիտեն նախագահելու դերը առաջարկվեց հենց իրեն։ Սեիկո Հաշիմոտոն Հաշիմոտոյի հակառակորդները անմիջապես հիշեցին նրա անվան հետ կապվող զավեշտալի սկանդալը․ 2014-ին ճապոնական լրատվամիջոցները լուսանկարներ էին հրապարակել, որոնցում երևում էր, ինչպես է նախկին նախարարը համբուրվում գեղասահորդ Դայսուկե Տակահաշի հետ: Հանրային դժգոհությունները պայմանավորված էին մեծամասամբ նրանց տարիքային տարբերությամբ (49-ամյա կին նախարարի և 28-ամյա սպորտսմենի կապը այդքան էլ դուր չէր եկել աշխարհիկ լրահոսին), կային, ճիշտ է, նաև պաշտոնի չարաշահման հետ կապված մտահոգություններ։ Հաշիմոտոն այն ժամանակ հայտարարել էր, որ զղջում է իր պահվածքի համար, իսկ Տակահաշին, որ կատարվածը սեռական ոտնձգության կամ պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապ չունի: Վաղուց մարած կոմպրոմատն այժմ հանվել է պահոցից, ինչը, ճիշտ է, ոչ ոքին առանձնապես չի կաշկանդել։ Միջազգային Օլիմպիական Կոմիտեն արդեն ողջունել է Սեիկո Հաշիմոտոյի նշանակումը։ Կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ նրա թեկնածությունն «իդեալական ընտրություն» է, իսկ իր քաղաքական փորձը «կնպաստի Խաղերի՝ անվտանգ ու հաջողված լինելուն»։ Փետրվարի 18-ին Հաշիմոտոն հայտարարել է, որ կազմկոմիտեի նախագահ նշանակվելուց անմիջապես հետո հրաժարական է տվել Օլիմպիադայի գծով նախարարի պաշտոնից։ Ասուլիսի ընթացքում նա նշել է նաև, որ երազում է, որ այս խաղերի ժառանգությունը դառնա մի հասարակություն, որն ընդունում է բոլորին՝ անկախ սեռից, ֆիզիկական առանձնահատկություններից, ռասայից կամ սեռական կողմնորոշումից։ Նշենք, որ «օլիմպիական» նախարար լինելուց բացի՝ Հաշիմոտոն զբաղեցրել է նաև Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման գծով նախարարի պաշտոնը։ 2000 թվականին նա դարձել է Ճապոնիայի առաջին քաղաքական գործիչը, ով առանց պաշտոնը լքելու դեկրետային արձակուրդ է վերցրել։ Տոկիոյի Ամառային Օլիմպիական խաղերը, ըստ նախատեսվածի, մեկնարկելու են հուլիսի 23-ին։ Դրանք դեռ անցյալ տարի պետք է տեղի ունենային, բայց, ինչպես և շատ այլ սպորտային ու մշակութային իրադարձություններ, հետաձգվել են Covid-19 համավարակի պատճառով։

Վերսկսվել է Պապլավոկում սպանված Պողոս Պողոսյանի գործի քննությունը

Վերսկսվել է Պապլավոկում սպանված Պողոս Պողոսյանի գործի քննությունը

Սպանության մեջ, ինչպեսև 20 տարի առաջ, մեղադրվում է Ռովերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը․․․

Հաստատակամությունը վայրէջք կատարեց Մարսում

Հաստատակամությունը վայրէջք կատարեց Մարսում

Մարս է ուղարկվել նաև ուղղաթիռ

Տարոն Մարգարյանը երևանյան դպրոցների հողերը հանձնել է իր մտերիմներին

Տարոն Մարգարյանը երևանյան դպրոցների հողերը հանձնել է իր մտերիմներին

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ու մի շարք այլ նախկին պաշտոնյաներ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Փետրվարի 13-ի դրությամբ պատերազմի զոհերից 428-ը դեռ նույնականացված չէին

Փետրվարի 13-ի դրությամբ պատերազմի զոհերից 428-ը դեռ նույնականացված չէին

Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) պատերազմական զոհերի թիվը 3577 է։ Հղում անելով Առողջապահության նախարարությանը՝ այս մասին գրում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։ Փետրվարի 13-ի դրությանբ նրանցից 428-ը համարվում էին դեռևս չնույնականացված․ փորձանմուշները գտնվում էին ԴՆԹ փորձաքննության փուլում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, այսօր նշել էր, որ ամեն օր մոտ 30-33 աճյուն է նույնականացվում։ Սպսողների թիվը, ըստ նրա, փոքրացել է, իսկ «ԴՆԹ նույնականացման գործընթացը մոտենում է ավարտին»: Նշենք, որ փետրվարի 16-ին հաղորդվել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել ևս 106 մարմին, ուստի զոհերի ընդհանուր թիվը կազմում է նվազագույնը 3683 (չհաշված այս օրերին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունները)։ Դատախազության հրապարակած տվյալները՝ այստեղ։