Boeing ավիաընկերությունը հանձնարարական Է հղել բոլոր ավիագծերին դադարեցնելու Pratt & Whitney PW 4000 շարժիչներով իր 777 շարքի ինքնաթիռների թռիչքները։ Պատճառը Ամերիկայի Միացյալ Նահանգների United Airlines ընկերության համանմա օդանավի հետ տեղի ունեցած միջադեպն է։
«Boeing-ն ակտիվորեն հետեւում Է United Airlines ընկերության 328-րդ չվերթի հետ կապված վերջին իրադարձություններին: ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) հետաքննության անցկացման ընթացքում մենք խորհուրդ տվեցինք դադարեցնել աշխատանքը Pratt & Whitney PW 4000 շարժիչներով 69 թռիչքներ կատարող եւ 59 պահպանման մեջ գտնվող 777-երով, քանի դեռ ԱՄՆ-ի Քաղաքացիականի ավիացիայի դաշնային վարչությունը չորոշի ստուգման համապապատասխան կանոնակարգը»,- Boeing-ի հաղորդագրությունը մեջբերում է «Արմենպրեսսը»:
Սա, ըստ ընկերության, ժամանակավոր միջոց է, որ կանխարգելիչ բնույթ ունի․ մինչև պարզ չլինեն ստուգման
Ընկերությունը նաեւ լիակատար հավանություն Է հայտնել Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ավիակագավորիչների որոշմանը, որոնք որոշել են դադարեցնել այս ինքնաթիռների թռիչքները:
Փետրվարի 21-ին ԱՄՆ-ի United Airlines ավիաընկերության օդանավում, որը թռչում էր Դենվերից (Կոլորադոյի նահանգ) Հոնոլուլու (Հավայիի նահանգ), տեղի Է ունեցել շարժիչի խափանում: Թռիչքի ընթացքում շարժիչներից մեկը սկսել է այրվել։ Ինքնաթիռն անվտանգ վերադարձել Է մեկնաթռիչքի օդանավակայան, բայց շարժիչի երեսվածքի խոշոր դետալները օդում պոկվել են և ընկել բնակելի շենքերի անմիջական մերձակայքում:
https://twitter.com/manavparody/status/1363266371891597314?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1363266371891597314%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.kommersant.ru%2Fdoc%2F4702962
Միջադեպից հետո United Airlines-ը հայտարարել Է, որ «որպես նախազգուշական միջոց ժամանակավորապես շահագործումից հետ Է կանչում Pratt & Whitney PW4000 շարժիչներով 24 Boeing 777 ինքնաթիռները»։