Home / Հայաստան / Ձնախառն անձրև և ամպամածություն, եղանակը Հայաստանում գալիք օրերին չի փոխվի

Ձնախառն անձրև և ամպամածություն, եղանակը Հայաստանում գալիք օրերին չի փոխվի

Առաջիկա երկու օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում եղանակային  էական փոփոխություններ չեն սպասվում: Կպահպանվի  վերջին օրերին գրանցված  ամպամածությունն ու  տեղ-տեղ կգրանցվեն տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, իսկ նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի  տեսքով: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ի Օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Ջերմաստիճանի կտրուկ անկում կամ բարձրացում չի լինելու: Կարող են դիտվել տատանումներ՝ 1-2 աստիճան, սակայն էական փոփոխություններ չեն գրանցվի: