Սաուդյան Արաբիայից թուրք ուխտագնացներին Թուրքիա փոխադրող երեք ավտոբուս հարձակման է ենթարկվել Սիրիայի անցումային կետի մոտ, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը:
Ըստ նախնական տեղեկությունների` հարձակումը տեղի է ունեցել Հոմս կենտրոնական քաղաքի մոտակայքում, որտեղ հակակառավարական ակցիաների 9 ակտիվիստներ սպանվել են ուժայինների կողմից:
Թուրքական ԱԳ նախարարության հաղորդմամբ` Թուրքիայի երկու քաղաքացիներ վիրավորվել են հարձակման հետևանքով: Մի վիրավորը ավտոբուսի վարորդն է եղել, իսկ մյուսը «Էյդ ալ-Ադհա» մահմեդական տոնին մասնակցելու նպատակով Թուրքիա ուղևորվող ուխտագնացներից մեկը: