«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` թմրանյութ պահելու կասկածանքով երեկ ոստիկանները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին ` «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, և նրա ընկերոջը`ոմն Ասոյին:
Ըստ թերթի` Մուրադյանը «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է: Նրան են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: «Հրապարակը» նշում է, որ նա ծագումով Վեդիից է, և նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել է ոստիկանների վրա: