Ով գրանցված չի՝ լրագրող չի. Ադրբեջանում սկսել է գործել «մեդիայի մասին» օրինագիծը
Ցուցակում գրանցվելու համար պետք է ունենալ բարձրագույն կրթություն, 3 տարվա փորձ և «համապատասխան ունակություններ»։
Մարդու ճարպային բջիջները օգնել են մկներին քայլել
Տարբեր վնասվածքների պատճառով հաշմանդամ դարձած մարդկանց բուժման նպատակով․․․
Բացեք ՔՊ-ականի սիրտը, տեսեք ինչքան սեր կա այնտեղ․ բանակի հանդես
Տնօրեն — Միջոցառումը լիքն էր, միջոցառումը հարուստ էր, միջոցառումը հուզիչ էր, հպա՛րտ էր ու տխուր․․․
թող ադրբեջանցիք տրաքեն և շաբաթվա այլ լուրերը
թափառական երաժիշտ, աած-ն ու դավաճանությունը, դու գիտե՞ս արյունը ինչ ա, գողականը, պուտինը, ալենը, թող ադրբեջանցիք տրաքեն․․․
Բնակչությանը տարհանում ենք Ռուսաստան․ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ
Այսօրվանից սկսվում է բնակչության կազմակերպված մասսայական տարհանում Ռուսաստանի Դաշնություն, հայտնել են Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները։
Արևմուտքն ու Կիևը չեն հավատում, Դոնբասում կրակում են
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի ԱԽ նիստին հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերը հասնում են 150 000-ի։
Բրազիլիայում ջրհեղեղից 104 մարդ է մահացել․ նախագահն օգնություն է խնդրում Ռուսաստանից
3 ժամում այնքան տեղումներ են գրանցվել, որքան սովորաբար լինում են մեկ ամսում․․․
ՄԻԱՎ-ից բուժվածներից երրորդը կին է
Վարակակիրների գրեթե կեսը կանայք են, սակայն բուժման փորձարկումների մեջ նրանք ընդգրկված են միայն 11%-ով...
Զոհվածների եղբայրները կարող են խուսափել պարտադիր ծառայությունից
Զոհված զինծառայողների եղբայրներին առաջարկվում է ազատվել պարտադիր զինծառայությունից․ պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է կառավարության հավանությանը։ Այն դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը: «Գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը: Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները», - ասված է նախագծի հիմնավորման մեջ։ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կարգավորում է ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ, այլ նաև զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ընտանիքի անդամ ունեցող զորակոչիկների ազատման հարցը, իսկ զինվորական ծառայության ընթացքում համապատասխան դեպքերն ունեն տարբեր բնույթ, այդ թվում՝ նաև զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում զոհվելը և մահանալը։
Ծնողները համաձայն չեն, որ աճյունների նույնականացումն ավարտվել է
Կան նույնականացված մարմիններ, մասունքներ, որոնք դեռ հուղարկավորված չեն․ ծնողները հրաժարվել են ընդունել հետազոտության արդյունքները․․․
Հյուսիս-Հարավը կդառնա Հայկական խաչմերուկ
Արևելք-Արևմուտքը կկառուցվի զրոյից, Հյուսիս-Հարավը՝ զուգահեռ․․․
Կառավարությունը պետք է փոխի իր վերաբերմունքը գիտության նկատմամբ․ քիմիկոսներ
Նրանք ընդամենը եկան, հորատանցքեր արեցին, գեոռազվեդկեն արեցին, որ հետո շինթուլյտվությունը ստանան կամ չստանան, բայց էդ ընթացքում միայն աղմուկի․․․