Բրազիլական Պետրոպոլիս քաղաքում ջրհեղեղների և սողանքների պատճառով 104 մարդ է զոհվել, հայտնում է Al Jazeera-ն։ Եվս 35 մարդ համարվում է անհետ կորած։ Տուժել են բամաթիվ շինություններ, ավելի քան 300 մարդ ստիված է եղել լքել իր բնակավայրը։ Աղետի գոտում փրկարարական աշխատանքներ են իրականացվում՝ տուժածներից 24-ի կյանքը հաջողվել է փրկել, հայտնել է երկրի քաղպաշտպանության ազգային ծառայությունը։
Ռիո դե Ժանեյրոյից 68 կմ հեռու գտնվող Պետրոպոլիսում մոտ 3 ժամում այնքան տեղումներ են գրանցվել, որքան սովորաբար լինում են մեկ ամսում։ Քաղաքում դեռևս շարունակվում են փրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում են 180 հրշեջ՝ 400 զինվորականների աջակցությամբ։
Քաղաքապետարանը Պետրոպոլիսում աղետային իրավիճակ է հայտարարել և եռօրյա սուգ՝ ի հիշատակ զոհվածների։ Բազմաթիվ շինություններ ավերվել են ու թաղվել հողի տակ, փողոցները վերածվել են գետերի։
https://twitter.com/_GlobalCrisis_/status/1494057432947085312
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով նախօրեին հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ, թվիթերում հայտարարել է, որ արդեն խնդրել է ռուսական իշխանությանը օգնություն տրամադրել Պետրոպոլիսին։ Մոսկվայում Բոլսոնարուն հայտնել է լրագրողներին, որ իշխանությունը միջոցներ կտրամադրի քաղաքին՝ վերականգնման համար։
Պետրոպոլիսը Բրազիլիայում հայտնի տուրիստական քաղաք է և տեղակայված է մայրաքաղաքից հյուսիս գտնվող լեռներում։ 19-րդ դարում այն եղել է բրազիլական կայսրերի ամառանոցը, ինչի պատճառով էլ հաճախ անվանվում է «Կայսերական քաղաք»։