2026 թ. մայիս 31, կիրակի

Ղարաբաղի հայերը չեն ցանկանում ներքին հարց լինել

Վերաինտեգրման հրավերը դեռ ուժի մեջ է՝ հայտարարում են Բաքվից․ Փաշինյանը տեսական լուծումներ է առաջարկում

Համբերատար եղեք․ Եհովայի վկաների հավաքը 3-րդ մասում

Համբերատար եղեք․ Եհովայի վկաների հավաքը 3-րդ մասում

Քովիդ-19 համավարակով պայմանավորված Եհովայի վկաների համաժողովները 3 տարի անցկացվում էին առցանց։ 2023 թվականի՝ Համբերատար եղեք խորագրով հավաքի համար կազմակերպությունը վարձակալել էր Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի մարզադաշտը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 3-րդ մաս թաղամասում։ Մոտ երկու տասնյակ երիտասարդ տղամարդիկ, երեք կանայք և երեխաներ ոստիկանության հետ համագործակցող լրագրող Գագիկ Շամշյանի օգնությամբ փորձում էին խանգարել միջոցառումը։ Նրանք 15 հազար մարդկանց անունից բողոքում էին բարձր երաժշտությունից և ավելի բարձ երաժշտություն միացնում, քարեր և ձվեր նետում մարզադաշտի պարսպից այն կողմ։ Եհովայի վկաներին փորձում էին խանգարել մասնավորապես տերունական աղոթքի, Յուրի Շատունովի, Արամ Աստարյանի ձայնագրություններով և այլ տեսակի աղմուկով։ Կատարվածի վերաբերյալ Epress.am-ը զրուցել է կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանի հետ, ում տրամադրած տեսանյութերը օգտագործվել են այս վիդեոյում։

20 տարով դատապարտված ադրբեջանցի զինվորը կարող է փոխանակվել

Քիչ առաջ Կապանի դատարանում հրապարակվել է ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանցի զինվորը մեղավոր է ճանաչվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանության համար։ Ապրիլի 10-ին ադրբեջանցի ժամկետային զինծառայողներ Ագշին Բաբիրովը ու Հուսեյն Ախունդովը հատել էին Նախիջևանը սահմանը և ոտքով հասել մինչև Սիսիանի Բնունիս գյուղ (սահմանից մոտ 20կմ հեռավորության վրա է գտնվում)։ Նրանց նկատել և բռնել էին գյուղացիները։ Ախունդովին հաջողվել էր փախչել։ Բաբիրովը հարցաքննվել և պատմել էր, որ ծառայակցի հետ փախուստի է դիմել մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով, Հայաստանում հայտնվելուց հետո Ախունդովը փոշմանել է և փորձել վերադառնալ։ Մինչ իրավապահները փնտրում էին նրան, հաղորդվեց, որ պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում սպանվել է 56-ամյա անվտանգության աշխատակիցը։ Հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ պահակին սպանել է փախուստի դիմած Հուսեյն Ախունդովը։ Ըստ ԱԱԾ-ի, ապրիլի 12-ին նա հասել է Կապանի Շղարշիկ թաղամաս, սպանել պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին, գողացել նրա հեռախոսը, փորձել առևանգել նաև մեքենան։ Ադրբեջանցի զինծառայողը, ըստ այս վարկածի, ցանկացել է հատել Հայաստանի սահմանն ու անցնել Իրան։ Ապրիլի 13-ին նրան հայտնաբերել են մի խումբ կապանցիներ։ Մինչ այդ Ախունդովը հասցրել է ֆեյսբուքյան հեռարձակմամբ դիմել հայրենակիցներին՝ հավաստիացրել է, որ ինքը դավաճան չէ, և խոսել «հայերի արյունը թափելու» մասին։ Հուսեյն Ախունդովն այսօր դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ սպանության, պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի հրազեն տեղափոխելու համար։ Ագշին Բաբիրովի դատավճիռը հրապարակվել էր դեռևս մայիսի 9-ին․ Կապանի դատարանը նրան 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի հրազեն տեղափոխելու համար։ Պաշտոնական Բաքուն մինչ այդ հայտարարել էր, թե զինվորները մոլորվել են վատ եղանակի պատճառով, և պահանջել վերադարձնել նրանց։ Արդեն մայիսի վերջին Կապանի Շիկհաող գյուղի տարածքում՝ դիրքեր տանող ճանապարհից, անհետացել էին Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը։ Ըստ հայկական կողմի, ադրբեջանական զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել նրանց։ «Դիվերսիոն ներթափանցման մասին Բաքվի պնդումները բացարձակ սուտ են», - հայտարարել էր Հայաստանի ՊՆ-ն։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ հայաստանցի երկու զինծառայողներին առևանգել են Բաբիրովի և Ախունդովի հետ փոխանակելու համար։ Բաքվի բանտերում այժմ 35 հայ (ռազմա)գերի է պահվում։ Հայաստանի դատախազը չի բացառել հնարավոր փոխանակումը․ «Մինչդատական վրույթում արտահանձնում չի կարելի և չի լինում, արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում»:

Կալանավորը ինքնասպանվել է մենախցում․ ՔԿԾ

1979թ. ծնված, ՀՀ քր. օր.-ի 166հ. 2մ. 1կ. մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:

Լիսկայի տղուն Տիկո են ասել. ոստիկանությունը չի հաստատում

Լիսկայի տղուն Տիկո են ասել. ոստիկանությունը չի հաստատում

Կրակողը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանն է, տուժողը՝ վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակիցը

Ալբինան, Ամինան, Արինան ինքնասպան են եղել քրոջից հետո. վարկած

Պատահարի օրը եղբայրը հեռախոսով խոսել է երեք քույրերից մեկի հետ, կինը ասել է, որ իրենք նետվելու են ժայռից, որ գնան ավագ քրոջ հետևից

Սովամահ եղած հայ քույրերը չէին ուզում լքել Խարթումը

Սովամահ եղած հայ քույրերը չէին ուզում լքել Խարթումը

Զո­ւարթ եւ Ար­փի Եկա­ւեան­ներ, որոնք կը բնա­կէին Խար­թումը գտնո­ւող իրենց յար­կա­բաժ­նին մէջ, մա­հացած են ու­տե­լիք եւ ջուր չու­նե­նալու՝ սո­վի պատ­ճա­ռով։

Շուշին և 4 հազար հոգուն փրկել չհաջողվեց․ քննվում է Փաշինյանը

պատերազմը կանգնեցնելու 5 փորձ, փախստականների վերադարձ/Շուշիի հանձնում, ԳՇ-ն չէր զեկուցում, տեղի ունեցավ սողացող անկում․․․

Ըստ ՊՆ-ի՝ Երասխի գործարանի ուղղությամբ կրակը շարունակվել էր, Բաքուն համաձայն չէ

Վերջին օրերին անհանգիստ է սահմանի մի քանի ուղղություններում՝ Երասխ, Գեղարքունիքի Սոթք ու Վերին Շորժա, Սյունիքի․․․

Զորամասի բուժկետում կա զինվորական հագուստով դի. մնացածը՝ սուտ է

Զորամասի բուժկետում կա զինվորական հագուստով դի. մնացածը՝ սուտ է

2018-ից հետո հայտնված հույսը կորավ, երբ քննիչներն ու դատավորները նորից սկսեցին ծնողներին դռնեդուռ ուղարկել, բազմապատկել թղթաբանությունը, լղոզել գործերի էությունը։

Կարում են աչքերն ու բերանները․ մյուս կողմում բրիտանական բիզնեսն է և վրացական կառավարությունը

Կարում են աչքերն ու բերանները․ մյուս կողմում բրիտանական բիզնեսն է և վրացական կառավարությունը

Արդեն 15-րդ օրն է՝ վրացական Ճիաթուրայի հանքափորները գործադուլ են անում։ 9 օր առաջ բանվորներից 10-ը նաև հացադուլ են սկսել։ Երեկ նրանցից մեկը կարել է աչքերը, հունիսի 16-ին մեկ այլ բանվոր կարել էր բերանը։ Հանքի աշխատանքը ամբողջությամբ խափանված է, արտադրությունը կանգ է առել։ Աշխատավորների հիմնական պահանջները չեն բավարարվել։ Ճիաթուրայում մանգանի և Զեստափոնում ֆեռոհամաձուլվածքների հանքերը պատկանում են բրիտանական Stemcor ընկերության վրացական դստերը՝ Georgian Manganese Holding-ին։ Գործադուլի մասնակիցները աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավում և աշխատանքային նախկին գրաֆիկի վերականգնում են պահանջում։ Հոլդինգի ներկայացուցիչների և հանքափորների միջև բանակցությունները համակագրում է Վրաստանի Աշխատանքի նախարարության նշանակած մեդիատորը, հունիսի 12-ից բանակցություններին միացել է նաև առողջապահության նախարարությունը։ գործադուլի 11-րդ օրը հանքափորներից մեկը կարել էր իր բերանը Հունիսի 10-ից գործադուլավորներից 10-ը հացադուլ են սկսել․ «Նրանք ոչ մի զիջման չեն գնացել, մեր վերջնագիրը հաշվի չեն առել․․․ Մենք հացադուլ ենք հայտարարում։ Հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չբավարարվեն մեր պահանջները»։ Ճիաթուրայի հանքերում պրոբլեմները սկսվել են դեռ անցյալ տարվա նոյեմբերին՝ «Էխո Կավկազային» պատմել է պրոֆիլային արհմիության նախագահի պաշտոնակատար Թեյմուրազ Սուրամելաշվիլին։ Ուկրաինական պատերազմի, ընդհանուր տնտեսական ճգնաժամի, օգտակար հանածոների գնաճի պատճառով Georgian Manganese-ը որոշակի խնդիրների է բախվել և որոշել ժամանակավորապես դադարեցնել ձեռնարկության աշխատանքը։ Կոլեկտիվ պայմանագիր են կնքել, գործատուն պարտավորվել է շարունակել վճարել հանքափորների աշխատավարձի առնվազն 60 տոկոսը։ Ընթացիկ տարվա փետրվարին բանվորներին հետ են կանչել, աշխատանքը վերականգնվել է։ «Գործատուն նոր՝ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ է առաջարկել։ Առաջ նրանք աշխատում էին 12-ժամյա գրաֆիկով, գոյություն ուներ որոշակի պլան՝ այսքան տոննա մանգան պետք է ստանան։ Աշխատավարձը ֆիքսված էր։ Եթե նրանք գերակատարում էին պլանը, ստանում էին հավելավճարներ՝ բոնուսներ։ Այժմ հավելավճարի հնարավորություն, փաստացի, չի լինելու», - բացատրել է Սուրամելաշվիլին։ Ճիաթուրայում մոտ 3000 հանքափոր կա։ Նրանց միջին ֆիքսված աշխատավարձը 1700 լարի է (մոտ 655 դոլար)։ Որոշ հաստիքների դեպքում գումարը կարող է ավելի քիչ լինել։ Մարդկանց համար, որոնք հանքերում վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը, սա արժանապատիվ աշխատավարձ չէ՝ նշել է արհմիութենականը։ Georgian Manganese Holding-ի հանքափորները առաջին անգամ չեն բողոքում աշխատավարձերից և աշխատանքային պայմաններից։ 2021 թվականի գործադուլի ժամանակ նրանցից մեկը կարել էր բերանը (պրոտեստի այս ձևը տարածված է հատկապես բանտերում և հոգեբուժարաններում)։ Չնայած բանվորները ստիպված են դիմել ծայրահեղ միջոցների, Վրաստանի իշխանությունները վեճի կարգավորմանը կա՛մ չեն միջամտում, կա՛մ միջամտում են ձևականորեն․ «Արդեն որերորդ անգամն է՝ Ճիաթուրայում բողոքի ցույցեր, հացադուլներ և գործադուլներ են, ամեն անգամ հանքագործներին ուղղակի խաբում են», - նկատում է ակտիվիստ Նոդար Չաչանիձեն։ Գործադուլի 11-րդ օրը հացադուլավորներից մեկը ի նշան բողոքի կարել էր բերանը։ Նախօրեին նրա գործընկերը՝ Գեորգի Կուպատաձեն, կարելի է նաև աչքերը։ երեկ երեկոյան գործադուլավորներից մյուսը կարել էր նաև աչքերը «Մեր հիմնական պահանջը աշխատավարձի բարձրացումն է, և նրանք դա անտեսել են։ Մնացած պահանջներին մասսամբ են անդրադարձել։ Բայց աշխատավարձն այսօր ցանկացած հանքափորի ցավն է, հիմնական խնդիրը․․․ Մենք այնպիսի աշխատանք ենք կատարում, որ չպետք է անընդհատ կարիքի մեջ լինենք։ Բոլոր հանքափորները վարկերի տակ են։ Իսկ նրանք գալիս են և հոլդինգի անունից ծաղրում են մեզ։ Ես հոգնել եմ, չեմ ուզում այլևս տեսնել մարդկանց, որոնք ստում են, ուղղակի խաբում են մեզ։ Դրա համար է, որ կարել եմ աչքերս։ Մինչև մեր պահանջները չկատարեն», - քիչ առաջ Sova.news-ի հետ զրույցում ասել է Կուպատաձեն։ Georgian Manganese Holding-ը ժամեր առաջ խոստացել է բարձրացնել աշխատավարձերը՝ պահանջված 40 տոկոսի փոխարեն ընդամենը 5 տոկոսով։ Խոստացել են մինչև 2024-ի փետրվարի 1-ը չկրճատել նաև աշխատաժամերը։ Հանքափորները հայտարարությամբ բավարարված չեն։ Այսօր՝ ժամը 16։00-ն, նրանք հանրահավաք են անելու Թբիլիսիում։ Ի աջակցություն Ճիաթուրայի բանվորների բողոքի ցույց է հրավիրել նաև ընդդիմադիր «Սիրցխվիլիա» շարժումը, որը առաջարկում է ժամը 21։00-ին հավաքվել Վրաստանի խորհրդարանի մոտ․ «․․․10 հանքափորներ հացադուլ են հայտարարել, նրանցից ոմանք կարել են իրենց բերանները, աչքերը, կտրել երակները։ Անհնար է նայել բողոքի նման ռադիկալ դրսևորումներին և շարունակել արդարացումներ փնտրել Georgian Manganese-ի կամ իշխանությունների համար․․․»։

Ադրբեջանը կանգնեցրել է շարժը. կան վիրավորներ (թարմացվող)

Ադրբեջանը կանգնեցրել է շարժը. կան վիրավորներ (թարմացվող)

Շրջանառվում են Լաչինի միջանցքում առավոտյան տեղի ունեցած միջադեպի կադրերը․ ադրբեջանցիներին ուղեկցում են ռուս խաղաղապահները