Home / Հայաստան / Չեմ զարմանա, եթե բուտիկները «հատուկ պահպանվող տարածք» հայտարարեն. Արմենակ Դովլաթյան

Չեմ զարմանա, եթե բուտիկները «հատուկ պահպանվող տարածք» հայտարարեն. Արմենակ Դովլաթյան

Բնապահպան, «Կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը, ով Մաշտոցի պուրակի համար պայքարողների թվում է, Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե չի զարմանա, եթե մոտ օրերս կառավարությունը հատուկ որոշում կայացնի, որ Մաշտոցի այգու տարածքը և հատկապես բուտիկները և սրճարանը  հայտարարվեն «հատուկ պահպանվող տարածք» և դրա հիման վրա քաղաքացիներին արգելեն 150 մետրի շրջանակներում որևէ գործողություն իրականացնել:

«Այսօր, կարծես, կշեռքի նժարին դրված լինի երկու բան` քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները և ժողովուրդը: Եվ հիմա պետք է իշխանությունները հենց այդ հարցի պատասխանը տան` իրենց համար որն է գերադասելի` իրենց քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչնե՞րը մեկ երկու հոգի, թե՞ ժողովուրդը», – ասել է Արմենակ Դովլաթյանը: