Ո՞րն էր էդ խեղճ զինվորի հերոսությունը
- Հաղթողը ստեղծում ա ատելություն։ Պարտվողը թավալվում ա թշվառության մեջ։ Նա, ով հրաժարվում ա և հաղթանակից, և պարտությունից, խաղաղ ա և երջանիկ։
Ո՞ւր են մնացած 15 հազար արցախցիները․ ՀՀ նախարարը պատմեց աննախադեպ աջակցության մասին
Նոյեմբերի 10-ին Արցախում մի քանի հարյուր բնակիչ էր մնացել, այսօր Արցախի բնակչության թիվն ավելին է, քան 100 հազարը, վստահեցնում է Հայաստանի սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Ռուսական կողմի հրապարակած տվյալները, ճիշտ է, այս վիճակագրությանը չեն համապատասխանում․ նոյեմբերի 10-ից մինչև փետրվարի 2-ը Ղարաբաղ է վերադարձել 51 հազար 947 մարդ, հայտարարում է Ռուսաստանի ՊՆ-ն, որի ենթակայությամբ գործող խաղաղապահ զորախումբը վերահսկում է Լաչինի միջանցքը։ Ավելի վաղ նշվել էր, որ վիճակագրության տարբերությունը պայմանավորված է Քելբաջարի ճանապարհի՝ ռուսական հսկողությունից և հաշվառումից դուրս լինելու հանգամանքով։ Այդ ճանապարհը, ինչպես հայտնի է, նոյեմբերի 25-ից սկսած այլևս հասանելի չէ նաև հայկական կողմի համար։ Միակ ուղին, որով տարհանվածները վերադառնում են Արցախ, Լաչինի միջանցքն է՝ հսկվող ռուս խաղաղապահների կողմից։ Վիճակագրական տվյալների ակնառու տարբերությունը վաղուց այլևս չի մեկնաբանում։ Ամեն դեպքում, Հայաստանի սոցապ նախարարը վստահ է՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք Արցախում մշտական բնակության վայր ունեն, արդեն վերադարձել են։ Վերադարձել է նաև Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների 5 հազարից ավելի բնակիչ։ Կորսված շրջանների բնակիչներից մոտ 20 հազարը ժամանակավոր բնակվում է Հայաստանում։ Պաշտոնյան հավաստիացնում է՝ կառավարությունը նրանց ապահովում է կացարանով կամ փոխհատուցում ժամանակավոր բնակության հետ կապված ծախսերը։ Խնդիրներ այստեղ չկան։ Պատգամավորների մեկ այլ հարցի պատասխանելով՝ Առաքելյանը նշում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բնակիչների թիվը շուրջ 40 հազար է՝ 9 հազար ընտանիք (եթե նրանցից 5 հազարը վերադարձել է Արցախ, մոտ 20 հազարն էլ բնակվում է Հայաստանում, ո՞ւր են մնացած 15 հազար մարդիկ)։ Եվ հուսադրում՝ անտուն մնացածների բնակապահովության հարցը անպայման կլուծվի։ Արցախի գյուղական բնակավայրերի կիսակառույց տների հիմքով արդեն իսկ նոր տներ են կառուցվում (ընդհանուր թվով մոտ 1000 առանձնատուն կկառուցվի)։ Բնակարանաշինության մյուս փուլում էլ կկառուցվեն բազմաբնակարան շենքեր՝ Ստեփանակերտում և Ասկերանում։ Բնակապահովման ծրագրի շրջանակներում որ խմբերին է տրվելու առաջնահերթություն՝ այժմ քննարկվում է։ Ամեն դեպքում, ըստ նախարարի, բոլոր վերադառնալ ցանկացողները կունենան դրա հնարավորությունը։ Խնդիրներ այդտեղ էլ չեն լինի։ Հայաստանի կառավարությունն ուղղակի ֆինանսավորմամբ շուրջ 15 միլիարդի աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը։ Այս գումարը, ըստ նախարարի, ավելին է, քան Հայաստանում գործող որևէ սոցիալական աջակցություն։ Միանվագ կամ պարբերական դրամական աջակցություններից բացի՝ արցախցիները, ըստ պաշտոնյայի, այժմ ազատավում են նաև եկամտահարկից։ Հունվարից սկսած 6 ամիս ժամկետով արցախցիների եկամտահարկը ամբողջությամբ փոխհատուցվելու է, ասում է նախարարը։ Իսկ ի՞նչ է լինելու բյուջեի հետ։ Արցախի բյուջետային եկամուտները, ըստ Առաքելյանի, նվազել են, այո։ «Մոտ 50 միլիարդով»։ Որոշվել է, որ այդ գումարը ևս ամբողջովին կփոխհատուցվի՝ Հայաստանի Հանրապետության կողմից՝ ուղիղ ֆինանսավորման միջոցով։ Ըստ նախարարի՝ դա Արցախի կառավարությանը հնարավորություն կտա չդադարեցնել իր հոսունությունը։ Կենսաթոշակների, Արցախի պետական համակարգում աշխատողների աշխատավարձի վճարումներն, այսպիսով, կկատարվեն անխափան՝ Հայաստանի բյուջեից հատկացումների միջոցով։
Հիվանդ կալանավորին չի կարելի անընդհատ վերահսկել
Այս ամենը հաշվի առելով՝ ազատությունից զրկված անձի դեպքում նրա առողջության պահպանման և բժշկական սպասարկման ու․․․
Ինֆանտիլ – մանկամիտ, տհաս, թերզարգացած․ հորդորում է Լեզվի կոմիտեն
պատրիարխատ – հայրիշխանություն, ավանտյուրա – 1. արկածախնդրություն, 2. բախտախնդրություն, գուրման – նրբաքիմք, համադամասեր․․․
Ավստրիացիները դեմ էին, բայց հայ և վրացի ընտանիքներին արտաքսեցին
Ոստիկանությունը ներխուժել է ընտանիքների տներ, կես ժամ ժամանակ տվել հավաքվելու համար, ձերբակալել մարդկանց
Զինվորին մենակ պատերազմի վախտ են շան տեղ դնում և շաբաթվա այլ լուրերը
Տեսանյութն ամփոփում է հունվարի 18-ից 24-ը լրատվամիջոցների և Գարիկ Ենգիբարյանի ուշադրությունը գրաված...
Մյանմա․ հեղաշրջման հետ կվերադառնան պատժամիջոցները
Բայդենը սպառնացել է վերագործարկել Մյանմայի դեմ պատժամիջոցները՝ ընդգծելով, որ բանակն իրավունք չունի զենքի ուժով դեմ դուրս գալ ժողովրդին։
Զոհվել են Արթուրը, Արամը, Լևոնը, Մասիսը, Վոլոդյան, Նարեկը, Աշոտը․․․
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված ևս 116 զինծառայողների անունները․․․
Հայաստանն ու Ադրբեջանը գանգատվում են իրարից ՄԻԵԴ-ում
Հայաստանն՝ ընդդեմ Ադրբեջանի Երեկ՝ փետրվարի 1-ին Հայաստանի կառավարությունն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Կառավարությունը, մասնավորապես, պնդել է, որ Ադրբեջանը խախտել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Կիրակոսյանի հաղորդմամբ՝ գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Բարձրացվել են նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։ «Այս գանգատը պետության անունից ընդդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարևորագույն քայլ է: Այս առումով հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է», - ընդգծել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: «Ազատության» հետ զրույցում Կիրակոսյանն ընդգծել է, որ մարդկանց իրավունքների խախտման համար Կառավարությունը Ադրբեջանից ակնկալում է փոխհատուցում․ «Եվրոպական դատարան ներկայացված պահանջները վերաբերում են այդ խախտումները ճանաչելուն և դրա համար հետագայում հատուցում ստանալուն»։ Ադրբեջանն՝ ընդդեմ Հայաստանի Ավելի վաղ՝ հունվարի 15-ին, ՄԻԵԴ միջպետական գանգատ էր ներկայացրել նաև Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի։ Գանգատով Ադրբեջանը, մասնավորապես, պնդել է, որ Հայաստանը՝ «Լեռնային Ղարաբաղի շրջանի և հարակից 7 շրջանների օկուպացիայի» հետևանքով խախտել է Ադրբեջանի քաղաքացիների՝ կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, ազատ տեղաշարժի, դավանանքի ազատության և մի շարք այլ իրավունքներ: Գանգատում նշվել է նաև, որ «Հայաստանը որևէ միջոց չի ձեռնարկել՝ հետաքննելու համար կոնֆլիկտի հետևանքով անհետ կորած 3890 Ադրբեջանի քաղաքացիների ճակատագիրը։ Հայցի առարկա է դարձել նաև 44-օրյա պատերազմի ընթացքը․ Ադրբեջանը, մասնավորապես, պնդել է, որ «Հայաստանի ԶՈՒ-երը վերջին էսկալացիայի ընթացքում կասետային և ֆոսֆորային ռումբերով և բալիստիկ հրթիռներով ռմբահարել են ռազմական գործողությունների գոտուց հեռու գտնվող Ադրբեջանի քաղաքներն ու գյուղերը, ինչի հետևանքով զոհվել է 93 քաղաքացի, այդ թվում 12 երեխա, 423 մարդ վիրավորվել է, ամբողջությամբ ավերվել է 264 տուն»։
«Կռվում եմ զոհված տղուս հետ»․ Շարքայինի այրին ու երեխաները կարող են փողոցում մնալ
- Ես գիտեի «ապրիլյանի» պես կլինի, մի քանի օրից կավարտվի, բայց չավարտվեց։ Մինչև հիմա կռվում եմ տղիս հետ...
Գյուղացիները վախենում են սովի մատնվել «բիթքոյնային» ՋրԷԿ-ի պատճառով
Վրաստանի Նամախվանի գյուղի բնակիչներն արդեն ավելի քան 100 օր պայքարում են ընդդեմ Ռիոնի գետի վրա ջրաէլեկտրակայանի կառուցման։
Բուժքրոջը մեկուսացրել են կղզում` կինոներ նայելու
Շվեդ Լիզա Էնրոթը հնարավորություն է ստացել մեկ շաբաթ անց կացնել Համնեսկար կղզում և դիտել Գյոթեբորգի կինոփառատոնի ողջ կինոցանկը։