2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Ոստիկանների գործողությունները տեսանյութում ներկայացվել են հատվածաբար․ նախարար

Ոստիկանների գործողությունները տեսանյութում ներկայացվել են հատվածաբար․ նախարար

Ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, դրան նախորդած գործողությունները տեսանելի չեն․․․

Ստալինին թողած՝ վրացի հոգևորականն ընկել է Նարիմանովի արձանի հետևից

Ստալինին թողած՝ վրացի հոգևորականն ընկել է Նարիմանովի արձանի հետևից

Մարնեուլիի և Խուջաբի շրջանների եպիսկոպոս Գեորգի Ջամդելիանին պահանջում է ապամոնտաժել Նարիմանովի արձանը։

Պատերազմի մեջ ենք․ Լևոն Տեր-Պետրոսյան

- Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ․․․

Դիմակի պատրվակով մարդուն խեղդելը ոստիկանապետի Հայաստանում «շատ իրավաչափ» է

Դիմակի պատրվակով մարդուն խեղդելը ոստիկանապետի Հայաստանում «շատ իրավաչափ» է

երեք ոստիկաններ՝ խեղդելով, ձեռքերը որոլելով, վզից բռնած՝ փորձում են պարկացնել նրան գետնին․․․

Ոստիկանապետն իրենից գոհ է

Ոստիկանապետ Արման Սարգսյանը կարծում է, որ Ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով արել է ամեն ինչ, որ պարետատան պահանջները պատշաճ կատարվեն: «Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել, սա ուղղակի անտրամաբանական է: Մենք վարչական մեթոդներ կիառել ենք, շուրջ 20 հազար և ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ունենք: Վարքագծի կանոն պետք է ձևավորվի` սկսած ինձանից, վերջացրած մեր սիրելի քաղաքացիներով», - Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ոստիկանապետը։ Ոստիկանության համակարգում ևս կան վարակակիրներ՝ 100 հոգի, ասել է Սարգսյանը։ Կան նաև վարակակիրների հետ շփված անձանց մեկուսացման դեպքեր: Ոստիկանապետ Ազգային ժողով էր եկել 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը մասնակցելու համար։ Նախորդող տարում ոստիկանության բյուջեն եղել է 68,7 միլիարդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 64,5 միլիարդ դրամը, հայտնել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ 47,4 միլիարդ դրամը ծախսվել է աշխատավարձերի վրա, նշել էր Սարգսյանը։ 2019 թվականին միջին աշխատավարձը ոստիկանությունում եղել է շուրջ 277 հազար, ինչը 2017, 2018 թվականների ցուցանիշները գերազանցել է 23 %-ով: «Ոստիկանության ծառայողների համար 2019-ը վարձատրության առումով բավական արդյունավետ է եղել, պետության տրամադրած միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով վարձատրություն ենք տվել: Եթե անգամ դրույքաչափում փոխոխություններ չեն եղել, բայց աշխատակիցները փաստացի ստացել են ավելի շատ գումար ստանալու հնարավորություն», - ասել է ոստիկանապետը: Տարեվերջում ոստիկանության աշխատողները ամբողջական դրույքաչափով պարգևատրում են ստացել. նման բան, ըստ Սարգսյանի, նախկինում չի եղել։ Ինչ վերաբերում է բացահայտված հանցագործությունների վիճակագրությանը` ոստիկանապետը նշել է՝ պահանջը ոչ թե դրվում է, թե որքան հանցագործության դեպք է արձանագրվել, այլ այդ հանցագործության դեպքերից քանիսն ինչ արագությամբ է բացահայտվել և ինչ մոտեցումներ են ցուցաբերվել։ Սարգսյանը հավաստիացրել է՝ այսօր թվային ցուցանիշների «նկարչություն» այլևս գոյություն չունի։ 2019 թվականին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 8․8 տոկոսով կամ 2172 դեպքով։ Արձանագրվել է 26850 դեպք, ինչը գլխավորապես պայմանավորված է ոչ ծանր գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցագործությունների աճի հետ։ Տարեվերջին բացահայտման ցուցանիշն, ըստ Սարգսյանի, հասել է 58 տոկոսի։ 2019-ին միայն 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործություն է արձանագրվել․ «324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ յուրացում, 135-ը՝ պաշտոնեական կեղծիք, 299-ը` լիազորությունների չարաշահում, 60-ը` պաշտոնեական լիազորությունների անցում: Բացահայտվել է պետությանն ու ֆիզիկական անձանց պատճառված շուրջ 497,5 միլիարդ դրամի, 6 միլիոն ռուբլու, 7,3 միլիոն դոլարի, 5 հազար եվրոյի համապատասխան վնաս, միայն ոստիկանությունում՝ նյութերի նախապատրաստման ընթացքում, վերականգնվել է 652 միլիոն դրամ»։

Մինեապոլիսում անց է կացվել Ջորջ Ֆլոյդի հիշատակի առաջին արարողությունը

Մինեապոլիսում անց է կացվել Ջորջ Ֆլոյդի հիշատակի առաջին արարողությունը

Ֆլոյդի հիշատակին նվիրված ակցիաներ և լռության րոպեներ կազմակերպվել են մի շարք քաղաքներում, նաև՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում։

Փաշինյանը՝ բյուջեի, կարգապահության, պետականություն ունեցող և չունեցող ժողովրդի մասին

Հիմա բարեփոխումների ամենալավ շրջանն է․ մենք այլևս կորցնելու որևէ բան չունենք...

«Գլորիայի» 115 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Բացի փոխտնօրենից, վարակված աշխատակիցները, այդ թվում՝ հղի կինը, ախտանշաններ չունեն․․․

Գավառի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, մեկը՝ սպանության համար

Վերոնշյալ 30 մեղադրյալներից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց․․․

Կրճատե՛լ ոստիկանության ֆինանսավորումը, փողերն ուղղե՛լ սևական համայնքաներին

Կրճատե՛լ ոստիկանության ֆինանսավորումը, փողերն ուղղե՛լ սևական համայնքաներին

— ԱՄՆ-ն չունի ազգային առողջապահություն։ Փոխարենը ունի ամենամեծ ռազմական բյուջեն և ամենառազմականացված ոստիկանական․․․

Կորոնավիրուսի մասին ստելու համար վճարում են․ բժիշկի բացահայտման հետքերով

Կորոնավիրուսի մասին ստելու համար վճարում են․ բժիշկի բացահայտման հետքերով

- Երբ նրան ճանաչողները հիշեցրին իր ով լինելը, հիշեցրին իր հայտնած կարծիքները, ողջ քննարկումը վախից ջնջեց ու անհայտացավ․․․․

Մեկ օրում 596 նոր դեպք, 8 մահ

Ընդհանուր 11 817 դեպք, որոնցից 3 513-ը` առողջացած, 252-ը՝ մահվան ելքով․ 183-ի հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 69 հոգի...