«Հայասի գրուպ» ընկերությունն Սուրենավան գյուղի բնակիչներին առաջարկում է բարձր գներով խաղող մթերել: Ուշագրավն այն է, որ ընկերությունն առաջարկում է ցանկացողներին դիմել ՕԵԿ-ի շտաբ:
Պատերին փակցված հայտարարության տեքստը հետևյալ բովանդակությունն ունի.
«Հայտնում ենք Սուրենավան գյուղի բնակիչներին այն մասին, որ «Հայասի գրուպ»-ը Արարատում հիմնադրում է մթերման պունկտ: Ամենաբարձր գներով ընդունելու է
1.Գործարանի համար աճեցված խաղող
2. Տարբեր տեսակի մրգեր
3.Բանջար-բոստանային մշակաբույսեր
Ցանկացողները կարող են պայմանագիր կնքել «Հայասի գրուպ»-ի հետ:
Դիմել ՕԵԿ-ի շտաբ»:
Նշենք, որ «Հայասի գրուպ» ընկերության տնօրենն է ՕԵԿ-ական Արծրուն Աղաջանյանը: