Կոտայքի մարզին սպառնում է բնապահպանական նոր աղետ` Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործումը, որը գտնվում է Հրազդան երկաթուղային կայարանից 32 կմ հյուսիս-արևմուտք: Այս մասին ահազանգում է Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցը:
Նոր հանքի շահագործման ծրագիրը մտադիր է իրականացնել «Ալումինա Քորփորեյշն» ընկերությունը, որ ծրագիրը տեղադրել է Բնապահպանության նախարարության կայքում, իսկ մայիսի 3-ին տեղի է ունենալու ծրագրի հասարակական քննարկումը, որին մասնացելու են նաև ԶԼՄ-ներ, բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ:
«Տեղանքը կուրորտային գոտի է, և հանքի բաց շահագործումը կարող է ռիսկեր պարունակել: Մենք հիմա ուսումանսիրում ենք ծրագիրը, և մեզ անհանգստացնող հարցերը մայիսի 3-ին կհղենք ընկերությանը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան Ինգա Զառաֆյանը:
«Հանքավայրը բաղկացած է 3 տեղամասերից` Թակյառլու, Ուլյաշիկի և Տեժգետի, որոնք իրենցից ներկայացնում են հարստացված նեֆելինային սիենիտների գոտիներ: Տարածքի հիմնական ջրային զարկերակներն են Մարմարիկ և Աղստև գետերը: Հանքավայրը մոտ է գտնվում Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր, Փյունիկ և Ծաղկաձոր բնակավայրերն: Տարածաշրջանում կան բարձրորակ հանքային (Հանքավան) և քաղցրահամ ջրերի աղբյուրներ: Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրը հարակից է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Հանքավանի ջրաբանական, Արզականի և Մեղրաձորի, Մարգահովիտի պետական արգելավայրերին, ինչպես նաև Դիլիջանի ազգային պարկին»,- տարածած հաղորդագրության մեջ հայտնում է Օրհուս կենտրոնը: