Բուզանդի, Արամի, Եկմալյան փողոցների խաբված բանկարանատերերն այսօր նստացույց-հացադուլ են սկսել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց: Նրանք հայտարարում են, որ չեն հեռանա և կսպասեն մինչև իրենց խնդիրը լուծվի կամ ոստիկաններն իրենց «քերեն ասֆալտից»:
Բնականատերերը ՀՀԿ-ին մեղարդում են իրենց տները խլելու մեջ: «Գյումրու բնակիչները թող իրենց շատ դժբախտ չզգան, իրենց տները բնական աղետը՝ երկրաշարժն է քանդել, մեր տները` մեր հայրենակիցները, մեր ազգի դեմ սպիտակ գենոցիդ են անում: Ու այդ կուսակցությունը իրեն է վերագրում է Նժդեհի գաղափարախոսությունը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է բնակարանատերերից Սոնա Մաղաքյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են, որ ՀՀԿ-ն իր կուսակցությունից հեռացնի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկանածու, ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին, ով, բնակարանատերերի խոսքով, խաբել է իրենց և ձեռք է բերել 24 բնակարանի, 1 բիզնես-տարածքի և 27 ավտոտնակի համար՝ ընդհանուր հաշվով շուրջ 5 միլիոնն դոլար արժողությամբ գույք:
Դեռ կառավարության շենքի մոտ, որտեղից իրենք շարժվել են դեպի ՀՀԿ-ի շտաբ, բնականատերերին հանդիպել էր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա խորհուրդ է տվել նրանց իրավաբանների հետ գալ քաղաքապետարան, բերել իրենց իրավական փաստաթղթերը: «Հիմա ես դատարկ տեղը խոստումներ չեմ կարող տալ, եկեք` տեսնենք, թե ինչ կարող ենք անել»,- ասել է Արեյանը:
ՀՀԿ-ի գրասենյակի մոտ հավաքված ոստիկանները թույլ չեն տվել ակցիայի մասանկիցներին մտնել շենք: Սոնա Մաղաքանը զանգահարել է ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանին, ով խոստացել էր բնականատերերի նամակը փոխանցել Սերժ Սարգսյաննի: Կարինե Աճեմյանը ասել է, որ դա անել չի հաջողվել, փոխարենը՝ նա խնդիրը ներկայացել է Հովիկ Աբրահամյանին:
Բողոքին միացել էին նաև քաղաքացի Սուսան Հարությունյանը, ում դանիացի փեսան բնակարան է գնել Երևանում, սակայն փողը փոխանցելուց հետո չի ստացել բնակարանը:
«Իմ փեսան նամակ է ուղարկել Արդարադատսության նախարարություն, չեն պատասխանում` ասելով, թե անգլերեն է, չեն հասնականում: Գոնե ուրիշ ազգերի մոտ մեր երկիրը խայտառակ չանեն»,- Epress,am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանը, ում հետ ակցային միացել էին նաև նման կերպ խաբված այլ մարդիկ: