Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում սունիթական խմբավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում մի քանի մարդ է զոհվել:
BBC-ի ռուսաստանյան թղթակցի փոխանցմամբ` խմբավորումներից մեկը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, մյուսը` դեմ է նրան: Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն մեկ տարուց ավել հակակառավարական ցույցեր են ընթացքում:
Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Տրիպոլիում լիբանանյան զինվորականները սպանել են երկու հակասիրիական քարոզիչների: