Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու այսօր կայանալիք բացման և օծման արարողությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված եկեղեցու բացման և օծման արարողությանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, հրավիրված են Հայաստանի բոլոր երեք նախագահները:
Սպասվում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի արարողությանը:
Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին նրա գլխավորած Հայ ազգային կոնգրեսից, տվյալ հարցով որոշում նա դեռ չի կայացրել: