Շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը վիրահատության է ենթարկվել «Նաիրի» բժշկական կենտրոնում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Սարգսյանը տևական ժամանակ աղիքների հետ կապված խնդիրներ ուներ և պարբերաբար լինում էր «Նաիրի» բ/կ-ում:
Թերթի աղբյուրները նաև հայտնում են, որ Սարգսյանը թութքի (հեմորոյ) վիրահատության է ենթարկվել: Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը երեկ ոչ հաստատել և ոչ էլ հերքել է վիրահատության վերաբերյալ տեղեկությունը: «ՀԺ»-ի թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը վիրահատության է ենթարկվել, խոսնակը պատասխանել է. «Ես նման տեղեկություն չունեմ»:
Թերթը, սակայն, նշում է, որ Սարգսյանի բացակայությունը երևում է նաև իր պաշտոնական կայքից: Օգոստոսի 4-ից 5-ը Իրան կատարած այցից հետո՝ մինչև օգոստոսի 13-ը այնտեղ որևէ լրատվություն չկա Սարգսյանի աշխատանքային գրաֆիկի մասին: