Home / Հայաստան / Ինչու են «Արմավիայի» որոշ աշխատակիցներ հրաժարվել բողոքի ակցիաներից․ «Ժողովուրդ»

Ինչու են «Արմավիայի» որոշ աշխատակիցներ հրաժարվել բողոքի ակցիաներից․ «Ժողովուրդ»

«Արմավիա» ավիաընկերության նախկին այն աշխատակիցները, ովքեր այժմ աշխատում են «Էյր Արմենիա» ընկերությունում, սկսել են խուսափել բողոքի ակցիաներին մասնակցելուց և «Արմավիայից» իրենց չվճարված աշխատավարձերը պահանջելուց։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ պատճառն այն է, որ «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Վահան Հարությունյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրն է։

«Արդյունքում, աշխատակիցները կանգնել են փաստի առաջ. կամ լռել և բողոքի ակցիա չանցկացնել, կամ էլ հայտնվել գործազուրկ լինելու վտանգի առջև»,- մասնավորապես, գրում է «Ժողովուրդը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում