Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի (լուսանկարում) եղբոր որդու՝ Վահե Ղուկասյանի գործով մեղադրականը: Մեղադրող կողմը ամբաստանյալի համար 22 տարվա ազատազրկում պահանջեց։
Հիշեցնենք, որ Ղուկասյանը մեղադրվում է ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի փողոցում տեղի ունեցած հրաձգությանը մասնակցելու մեջ: Միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (քավոր Հարութ) և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Ղուկասյանն իրեն մեղավոր չի ճանաչում՝ նշելով, որ ինքը միայն «հասցրել է պաշտպանվել»: Իր ցուցմունքում նա ասել էր, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը: