Օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Վլադիմիր Հայրապետյանը (զորակոչվել է Մաշտոցի զինկոմիսարիատից): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
ՀՀ ՊՆ-ն դեպքի այլ մանրամասներ առայժմ չի հայտնում։