Home / Հայաստան / Փորձագետ․ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դերակատարությունը պետք է հավասարակշռել․ «168 ժամ»

Փորձագետ․ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դերակատարությունը պետք է հավասարակշռել․ «168 ժամ»

Ղարաբաղը չպետք է հետին պլան մղվի այն պատճառով, որ բանակցություններում առաջընթաց չկա: Այն պետք է ավելի բարձր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում, և ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն առաջընթացն ապահովելու համար, որովհետև եթե դա չարվի, մի գեղեցիկ օր պատերազմի սպառնալիքը և բախումները կբերեն շատ տգեղ հետևանքների։ Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրից՝ այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է Բրյուսելում գործող «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը։

Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է փլուզվել․ Փոլի կարծիքով, գուցե, այն ընդլայնման անհրաժեշտություն ունի։

Ըստ նրա՝ նախագահների միջև հանդիպումները ողջունելի են և պետք է դիտարկվեն որպես կարևոր պայման՝ երկու առաջնորդների միջև կապը պահպանելու և միգուցե հետագա լարվածությունը կանխելու իմաստով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Ամանդա Փոլի կարծիքով, այդ պետության դերակատարությունը պետք է հավասարակշռել, քանի որ Ռուսաստանն իրեն ներկայացնում է որպես միակ խաղացող, ով կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում