ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները լրացրել են 2013 թվականի գույքի և եկամուտի հայտարարագրերը, և, ըստ այդմ, ԱԺ֊ում 19 դոլարային միլիոնատեր պատգամավոր կա, գրում է «168 ժամ» պարբերականը։ Թերթը նշում է, որ պաշտոնապես միլիոնատեր պատգամավորներից 9 ներկայացնում են ՀՀԿ֊ն, 9՝ ԲՀԿ֊ն և մեկը անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է։
2013 թվականի վերջի դրությամբ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միասին հայտարարագրել են 49.1 միլիարդ դրամ, 80.7 միլիոն դոլար և 27.1 միլիոն եվրո։ Այս ամենը դոլարային արտահայտությամբ կազմում է 235.1 միլիոն դոլար, մինչդեռ 2013֊ի սկզբին այդ գումարը կազմել է 172.7 միլիոն դոլար։ «168 ժամ»֊ը նշում է, որ ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ֊ն է, որին բաժին է ընկնում 163.6 միլիոն դոլար։ Պաշտոնապես ԱԺ֊ում ամենահարուստ պատգամավորը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, ում հայտարարագրված միջոցները կազմում են 134.2 միլիոն դոլար։
ՀՀԿ խմբակցությունում ամենահարուստը Սամվել Ալեքսանյանն է, ում հայտարարգրած միջոցները դոլարային արտահայտությամբ կազմում են 36.4 միլիոն։
Ըստ հայտարարագրի միլիոնատերերի ցանկը՝ թերթի այսօրվա համարում