Մոսկվան չի բացառում, որ Մաքսային միության շրջանակներում կարող է անհրաժեշտություն առաջանալ պատասխանելու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մաքսային միության նորմատիվ իրավական դաշտը դրա մասնակիցներին թույլ է տալիս առևտրական բնույթի համատեղ քայլեր ձեռնարկել՝ երրորդ երկրների կողմից միության անդամներից որևէ մեկի վրա տնտեսական ճնշումների գործադրվելու դեպքում։ Այնուամենայնիվ, ներկա դրությամբ ՄՄ֊ի օրակարգում այդ գործողությունների իրականացման հարցը դրված չէ։ Չենք բացառում, սակայն, որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ ապագայում»,֊ «ՌԻԱ Նովոստի»֊ի հետ զրույցում ասել է Լավրովը։